Thumbnail for 6 hayastani verchnakan gravume achqi tirakali koxmic (1-7) առաջին քրիստոնյա, 301 Գրիգոր լուսավորիչ by Blink Fake

6 hayastani verchnakan gravume achqi tirakali koxmic (1-7) առաջին քրիստոնյա, 301 Գրիգոր լուսավորիչ

Blink Fake

8m 26s1,019 words~6 min read
Auto-Generated

[0:00]Հիմա այս ամենը սովորելով Եսայային հին Կտակարանի կեղծումը, առաքյալների մասին, նաեւ Եսայի Աստվածը, մի աչքանի տիրակալը լեռան վրայից, որը որ տիրում է բոլոր ազգերին։ Մենք իմացանք եւ իմացանք, որ նաեւ Հիսուսն է դրա մասին խոսում, փոխելով Մովսեսի օրենքի մի քանի հատվածներ, որպեսզի ամբողջ մարդկությանը, այսպես ասած, ինքնակամ ստիպեն լինել նվաստ եւ թույլ, որպեսզի Լեւիտները գան եւ տիրեն իրենց։ Հիմա դա տեղափոխելով Հայաստանի վրա, մենք ուզում ենք քննարկենք Քրիստոնեության տարածումը Հայաստանում։ Այդ դեպքերի մասին շատ բան գրած չի, մեր միակ աղբյուրներից մեկը, որ այդ ժամանակների մասին մեզ ինչ-որ ինֆորմացիա է տալիս, դա Ագաթանգեղոսն է, թե դա ով էր, ոչ մեկ այդպես հարյուր տոկոս չկարողացավ ապացուցի, բայց երեւում է, որ Քրիստոնյամետ մարդ էր, ինչ է նա գրել։ Այդ Քրիստոնեության ընդունման դեպքերը բացահայտ գրանցել է հայ գրականության ոսկե դարի պատմիչ, պատմություն Հայոց երկի։ Այստեղ երկար պատմություն է, բայց ես ուզում եմ հիմքը, իմաստը հասկանանք, դրա համար արագ ու համառոտ ձեզ ներկայացնեմ։ Քրիստոնեությունը ընդունելուց առաջ, վերջին թագավորը եղել է Հայաստանում Խոսրով երկրորդը, որը սպանվել է 287 թվականներին մեր թվարկության Անակ Պարթեւի կողմից։ Անակ Պարթեւը հայ պարթեւացի ընտանիքներից էր գալիս, այն ժամանակ շատ էին իրար մեջ ամուսնությունները թագավորական ընտանիքների։ Նա, ըստ Ագաթանգեղոսի, գլխավոր ցեղապետերից է լինում, որը պարթեւական ու հայկական արյուն ուներ։ Ու երբ Սասանյանների, Պարսիկների թագավորը սարսափած է լինում Խոսրով երկրորդից, որովհետեւ նա մեծ զորքով ջարդում է իրենց այն ժամանակ, խորհուրդ է հավաքում եւ ուզում է լուծում գտնի՝ ոնց պայքարի Խոսրով երկրորդի դեմ։ Խոստանում է Սասանյանների թագավորը Խոսրով երկրորդին սպանողին, երկրորդ գահը երկրի եւ հողեր են։ Այստեղ Անակ Պարթեւը ինքնակամ դուրս է գալիս, որ իր ազգին վրեժխնդիր լինի թշնամիների պես։ Խոստանում է Պարթեւ արքան իրեն հողեր, ու Անակ Պարթեւը իր եղբոր հետ երկուսով, իրենց ամբողջ ցեղի ընտանիքների հետ հավաքվում, գալիս են Խոսրով երկրորդի մոտ։ Ու ասում է՝ իբր մենք ձեր ցեղից ենք, այնտեղ Պարթեւները մեզ սպանել են եւ այլն, եկեք միասին իրենց դեմ պայքարենք։ Ըստ Ագաթանգեղոսի Խոսրովը ուրախանում է, ընդունում է երկուսին էլ, հետո այդպես իրար հետ ապրում են, բայց գարնանը հիշում է Անակ Պարթեւը իր տված խոստման մասին, կանչում է եղբոր հետ Խոսրով երկրորդին մի կողմ ու Խոսրովին սրահարում է։ Սրանից հետո երկուսն էլ փախնում են, բայց Խոսրով երկրորդը դեռ մահացած չի լինում եւ մահամերձ հրամայում է, որ ամբողջ ցեղին Անակի սրի քաշեն։ Բոլորին իրեն, եղբորը եւ ամբողջ ցեղին թագավորի կողմնակիցները կանանց, երեխաներին սպանում են, մարդ չեն թողնում։

[3:13]Մնում է միայն Գրիգորի Գրիգոր Լուսավորիչը որպես ծծկեր երեխա ու մի հատ ուրիշ մեկը այդ ցեղից։ Գրիգոր Լուսավորիչը լինում է Անակ Պարթեւի տղան։ Ու այդ երկու երեխաների դայակները Գրիգորին տանում են Կապադովկիա, այսինքն՝ Հռոմեական կայսրություն, իսկ մյուս երեխային տանում են Պարսկաստան։ Հիմա այստեղ ծագում է առաջին հարցը այս պատմության մեջ՝

[3:39]եթե Պարթեւը Անակը Պարթեւստանից է, ինչի՞ են Գրիգորին իր որդուն տանում Հռոմիաստան Պարթեւների թշնամիների մոտ։ Զարմանալի է, ըստ պատմության, բայց այստեղ Հռոմեական կայսրությունում Գրիգորը սովորում է Քրիստոնեություն, իր դայակի կողմից դաստիարակվում։ Այսինքն՝ պարզ է՝ ինչի՞ չտարան Պարսկաստան, որտեղ այնտեղ այն ժամանակ ուրիշ կրոն էր զարգանում, Մանիխեոս է կոչվում դա, որի ծիսակատարությունները նման էին համարյա ամբողջությամբ մեր օրերի իսլամին։ Ու հիմնված էր այդ Մանիխեոսը էլի մասամբ Քրիստոսի, Բուդդիզմի վրա եւ այլն, ու շատ ուժեղ տարածվում էր Պարսկական հողերում մինչեւ Չինաստան։ Զարմանալի է, թե պատահական, բայց նույնպես հետո Իսլամը նույն ձեւի տարածվեց այդ երկրներում, հայտնվելուց հետո, միաժամանակ դուրս մղելով ու փոխարինելով այդ Մանիխեոսը։ Լրիվ պատահական ու նույն ծիսակատարություններով։ Լավ, չշեղվենք, այսինքն՝ այս Ագաթանգեղոսի այն երկիր պետք է գնար Գրիգորը, որ Քրիստոնեություն էր տարածվում։ Պարզ է դրա պատճառով գնաց Հռոմեական կայսրություն։ Հետո իմանալով, որ Խոսրով երկրորդը մահացել է, Սասանյանները գալիս են Հայաստանը գրավում են։ Չնայած երկուսն էլ Պարթեւական հայկական ցեղի ներկայացուցիչներ են եւ ըստ որոշ հայոց աղբյուրների՝ գալիս է Խոսրով երկրորդի եղբայրը գահի, բայց քանի որ ամեն ինչ այստեղ 100 տոկոս չգիտենք, մնանք Ագաթանգեղոսի հետ, որը բացահայտ այդ դեպքերի մասին է գրել։ Պարսիկները գրավում են Հայաստանը, այսինքն՝ Սասանյանները, թագավորները Սասանյաններ էին, դրանցից առաջ Պարթեւներ էին, պարսիկ ասում եմ, որ իմանանք՝ ում մասին է խոսքը։ Այստեղ վտանգ է առաջանում Խոսրով երկրորդի տղայի համար, որին փախցնում են էլի իր դայակները, տանում են Հռոմիաստանի իշխանի, ըստ Ագաթանգեղոսի բառերի, ինչ-որ Լուցինիուսի մոտ։ Այսինքն՝ ինչ-որ Լուցինիուս։ Այդ ժամանակ՝ 287 թվին, երբ որ սպանում են Խոսրով երկրորդին, այդ Լուցինիուսը մոտ 22-ից 23 տարեկան էր։ Չխորանալով Հռոմեական գրքերի մեջ, ասեմ, որ հետագայում այդ ինչ-որ Լուցինիուսը 308 թվին դառնում է պատահական Հռոմեական կայսր։ Ու այդ նույն ինչ-որ Լուցինիուսը 313 թվին ստորագրում է Միլանի էդիկտով Կոստանդինի հետ միասին Հռոմեաստանում Քրիստոնեության թույլ է տրելը։ Որը լրիվ ազատություն է տալիս ու նաեւ առավելություն է տալիս մյուս կրոնների նկատմամբ Քրիստոնեությանը։ Էլի լրիվ պատահական։ Այսինքն՝ Տրդատ երրորդը այստեղ Լուցինիուսի մոտ համոզված եղեք՝ լավ էլ գիտեր՝ ինչ է Քրիստոնեությունը ու լավ էլ դրանով, ոնց ասեմ, զբաղվում էր, հա՞։ Հետո ի՞նչ է լինում ըստ Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորիչը, որ իմանում է իր հայրը Անակ Պարթեւը՝ ինչ է արել, ասում է՝ պետք է գնամ Տրդատ երրորդին ծառայեմ, որ մեղքը հորս հանեմ, ու գալիս է Տրդատի մոտ իրեն ծառայելու։ Թե որտեղից իմացավ, որտեղ է Տրդատը ապրում եւ այլն, այդ արդեն իրենց գործն է։ Այսինքն՝ գալիս է էլի այս Քրիստոնյամետ Լուցինիուսի մոտ, իբր Տրդատը դեմ է լինում Գրիգորի կրոնին եւ այլն, վիճում է նրա հետ, բայց ինչ-որ հարմարվում է, չնայած երկուսն էլ Լուցինիուսի մոտ են ապրում։ Հետո Գոթերի արքան դիմում է Հռոմի կայսրին, որ իրար հետ մենամարտեն։ Ոչ թե զորքով, այլ իրար դեմ դիմաց։ Սրանից վախենում է Հռոմի կայսրը եւ չի իմանում՝ ինչ անի։ Լուցինիուսը Տրդատի հետ ուղղորդվում են Հռոմի կայսրի մոտ եւ ճանապարհին մի դրվագ է պատահում, որտեղ Լուցինիուսը տեսնում է Տրդատի ինչ ուժ ունի։ Նա այնտեղ մարդկանց է պատի վրա տեղափոխում, խոտ է գցում ձիերի համար, մի խոսքով, շատ է զարմանում Լուցինիուսը Տրդատի ուժի վրա։ Երբ գալիս են կայսրի մոտ, այս Լուցինիուսը ասում է՝ եկեք Տրդատին քո շորերը հագցնենք, կայսր, եւ ուղարկենք ինքը Գոթերի թագավորի հետ կռվի։ Քո փոխարեն, որովհետեւ շատ ուժեղ է լինում։

[7:43]Մի խոսքով, կայսրը, չնայած Տրդատին չի ճանաչում, համաձայնվում է անհասկանալի պատճառով, հագցնում են կայսրի շորերը նրան եւ նա հաղթում է Գոթերի արքային ու դրանով պարգեւատրում է ստանում կայսրից զորքի տեսքով ու օժանդակությամբ։

[7:58]Հիմա գալիս են իրար հետ Տրդատն ու Գրիգոր Լուսավորիչը Հայաստան, դառնում է Հայաստանի թագավոր։ Այստեղ Տրդատն ասում է՝ Գրիգոր, Անահիտ Աստվածուհուն նվիրաբերություն արա։ Գրիգորը հրաժարվում է ու պատժվում է Տրդատի կողմից։ Չնայած ինչ ասեմ, արդեն երկար ժամանակ լավ իրար ճանաչում են եւ Քրիստոնյամետ Լուցինիուսի մոտ էին ապրում։ Հետո շարունակվում է պատմությունը, Հռոմից Հռիփսիմեի կույսերն են փախնում, գալիս Հայաստան։

Need another transcript?

Paste any YouTube URL to get a clean transcript in seconds.

Get a Transcript