Thumbnail for Հիսուսի Հարությունը և  աշխարհի իրականությունը by Շեմ

Հիսուսի Հարությունը և աշխարհի իրականությունը

Շեմ

15m 41s1,110 words~6 min read
Auto-Generated

[0:38]Քրիստոս հարյավ ի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Զատկական տոնի առիթով մենք միմյանց շնորհավորում ենք այս ավետիսը փոխանցելով: Բայց շատ հաճախ զգացվում է, որ մի տեսակ պակասում է այդ ավետիսը հնչեցնելու վստահությունը, խորը հավատը, անկեղծությունը, եւ երբեմն նաեւ արհեստականություն ենք նկատում: Եվ սա բնական է: Ինչու՞, որովհետեւ նախ մի կողմից ավետում ենք Քրիստոսի հարության իրականությունը։ Բայց որքանո՞վ է դա առնչվում մեզ: Եվ երկրորդ, մեր կյանքում թվում է՝ բան չի փոխվում: 2000 տարի առաջ դատարկ գերեզմանից հնչեց ամենակարեւոր լուրը, որ այստեղ չէ, այլ հարություն է առել։ Եվ 2000 տարիներ են անցել՝ տարիներ, դարեր, հազարամյակներ։ Եվ մեզ թվում է, որ աշխարհը չի փոխվում: Նույն պատերազմները, նույն համաճարակները, նույն քաղցն ու ծարավը, նույն անարդարությունը, նույն բռնությունները, նույն ցավն ու տառապանքը, ի վերջո, վերջում՝ մահվան իրականությունը։

[2:40]մեծ ջանք է պահանջվում, ցատկ, կարելի է ասել, հասնելու հավատի այն աստիճանին, որպեսզի կարողանանք ըմբռնել Քրիստոսի հարության իրականությունը մեր կյանքից ներս, որովհետեւ Հիսուս հարություն է առել, բայց իր համար է միայն հարություն առել։ Օրինակ, Պողոս առաքյալն ասում է. «Եթե ննջեցյալները հարություն չեն առել, ուրեմն Հիսուս էլ հարություն չի առել»։ Հետաքրքիր ձեւակերպում է: Կապ է հաստատում, կապ է տեսնում ընդհանրապես մարդու հարության եւ Քրիստոսի հարության միջեւ։ Եվ ավելացնում է, բայց ոչ Քրիստոս հարություն է առել՝ դառնալով ննջեցյալների մեջ անդրանիկը։ Այսինքն, Հիսուսի հարությունը մեզ համար է, մեր հեռանկարն է, մեր իրականությունն է, դեպի որը մենք գնում ենք։ Եվ Հիսուս հարություն առնելով չի վերակենդանացել պարզապես։ Այլապես նման կլիներ այն մարդկանց, որոնց հենց ինքն էր հարություն տվել։ Օրինակ՝ Ղազարոսին, որ գերեզմանից դուրս բերեց չորսօրյա թաղումից հետո։ Նային քաղաքի պատանյակի, Հայրոսի դստեր հարությանը։ Այս մարդիկ որոշ ժամանակ հետո իրենց մահկանացուն կնքեցին։ Այստեղ Քրիստոսի դեպի կյանք վերադարձ չէր պարզապես, այլ այլ հարթության մեջ տեղափոխվել է։ Դա էր պատճառը, որ երեւումների ժամանակ իր հետեւորդները դժվարություն ունեին մի կողմից ճանաչելու, մյուս կողմից այդ վախը, սարսափը չապրելու։ Հիսուս, ինչպես հավատքի մեջ ենք խոստովանում մենք, նույն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Բայց միեւնույն ժամանակ նույնը չէ։ Որովհետեւ մենք այլեւս չենք կարող Քրիստոսի հետ շփվել, ինչպես իր հետ շփվում էին առաքյալները երկրային կյանքի ընթացքում։ Որովհետեւ Հիսուս տեղափոխվել է այլ հարթություն, ինչը որ սպասվում է նաեւ մեզ։ Որը ոչ մի սխեմայով, ոչ մի գիտական բացատրությամբ, ոչ մի մեր երկրային իրականության երեւույթներով հնարավոր չէ բացատրել։ Եվ հարության իրականությունը խորը եւ ուժգին հավատք է ենթադրում։ Ի վերջո, հարության խորհուրդն է առանցքը մեր քրիստոնեական կյանքի եւ հավատի։ Եթե հարության իրականությունը մենք մի կողմ դնենք այն հաստատումով, որ գիտատեխնիկական այս հզոր դարաշրջանում հնարավոր չէ դա բացատրել, ապա Հիսուս կմնա ընդամենը մեր հիացմունքի առարկա, իր գործունեությամբ եւ իր թողած վարդապետությամբ։ Բայց վարդապետություն շատերն են թողել։ Նույնիսկ Հիսուսի արտահայտած շատ մտքեր հին կտակարանի մարգարեներն ու ուսուցիչները արդեն արտասանել էին։

[6:34]Քրիստոսի ինքնատիպությունը բխում է նրա հարուենական իրականությունից։ Հանում ես հարության իրականությունը, ամեն ինչ փլուզվում է։ Եվ քրիստոնեական հավատքը հենված է նրա վրա։ Բայց կյանքը դարձյալ չի փոխվում։

[6:53]Եվ այս իմաստով մենք նման ենք հարությունից հետո մի դրվագ է մեզ հասել Ավետարանից։ Ղուկասը պատմում է երկու ճանապարհորդների մասին։ Երուսաղեմից վերադառնում էին վեց-յոթ կիլոմետր հեռավորության վրա մի գյուղ կար, կոչվում էր Էմավուս։ Եվ այդ դրվագը մենք կոչում ենք Էմավուսի ճամփորդների դրվագը։ Ի՞նչ էր իրականում։ Երկու հոգի, որոնք թողել էին ամեն ինչ, այդ թվում նաեւ իրենց բնակավայրը, հետեւել էին Հիսուսին։ Լցված էին եղել հույսով, հավատով, հեռանկարով։ Հիսուսի նկատմամբ, երկրային Հիսուսի նկատմամբ, այդ հույսն ու հավատն էր նրանց դուրս բերել իրենց բնակավայրից՝ դնելով շարժման մեջ հետեւելու Հիսուսին։ Բայց հիմա վերադառնում են իրենց բնակավայր կոտրված սրտով, փշրված հույսերով։ Եվ խոսում են ճանապարհին այս մասին։ Նրանց մոտենում է մի անծանոթ։ Եվ հարցնում է. «Ի՞նչ եք խոսում, ինչու՞ եք տրտմած»։ Եվ իրենք զարմանում են, արձագանքում են՝ ասելով. «Երեւի միակ մարդն ես, որ տեղյակ չես, թե այս օրերին ինչ տեղի ունեցավ Երուսաղեմում»։ Եվ մի տեսակ ասես այդ անծանոթը հումոր անի, ասում է. «Իսկ ի՞նչ է պատահել»։ Ասում է. «Բա այսպես, այսպես, մի հզոր մարգարե Աստված ուղարկեց մեզ, որ աչքի ընկավ իր զորավոր գործերով, հրաշքներով, վարդապետությամբ, բայց, ցավոք սրտի, հոգեւոր եւ քաղաքական իշխանությունները նրան մահվան դատապարտեցին։ Եվ այնտեղ մի շատ կարեւոր միտք են արտահայտում։ Ասում են՝ «Մենք հույս ունեինք, ակնկալում էինք»։ Եվ թվարկում են, թե ինչ էին ակնկալում, փոփոխություն էին ակնկալում։ Այդ անծանոթը Հիսուս ինքն էր, որը անճանաչելի էր իր հետեւորդներին։ Զարմանալի է, պարադոքսալ է։ Հետեւել են իրենց վարդապետին, բայց հիմա հարուցյալ կարգավիճակում չեն ճանաչում։ Եվ սա է հենց լավագույն փաստերից մեկը, որ Հիսուսի հարությունը վերակենդանացում չէր, այլ նոր կյանքի, նոր հարթության իրականություն էր։ Ի՞նչ է անում Հիսուսը։ Բացում է Սուրբ Գիրքը եւ հերթով բացատրում է, թե Մեսիայի, Փրկչի կյանքն ու գործը ինչպես պետք է լիներ, ինչպես էր կանխատեսված մարգարեությունների մեջ։

[10:06]Եվ երբ հասնում են Էմավուս, եւ Հիսուս ցույց է տալիս, թե պետք է շարունակի իր ճանապարհը, երեկո է, ուշ է, ստիպում են, որ Հիսուս իրենց տուն մտնի եւ գիշերի այնտեղ։ Եվ երբ սեղան են նստում, Հիսուս վերցնում է հացը, կտրում է, տալիս է իր աշակերտներին։ Եվ այդ արարքից՝ հացը կտրելու, նրանք ճանաչում են հարուցյալ Հիսուսին։ Էմավուսի ճամփորդների դրվագը մեզ հիշեցնում է մեր Պատարագը սուրբ։ Որը եթե այսպես խոշոր դիտարկում անենք, խոշոր հայացքով, կարելի է երկու մասի բաժանել՝ խոսքի հատված եւ հացի բեկման հատված՝ սկիհի։ Նույնը այստեղ է կատարվում։ Սուրբ պատարագի ընթացքում Աստված մեզ իր խոսքով կրթում է, մեր միտքն է բյուրեղացնում։

[11:30]Բերում է մեզ հավիտենական իրականության ճանաչման, հավատի, համոզմունքի, վստահության ամրապնդման։ Այս ընթացքում մենք ճամփորդ ենք։ Այն իմաստով, որ վերափոխման ընթացքի մեջ ենք։

[11:53]Եվ երկրորդ հատվածում արդեն հացի բեկման պահն է, որտեղ մենք հասնում ենք Աստծո իրական ճանաչմանը։ Ճիշտ այնպես, ինչպես Էմավուսի դրվագում։

[12:09]Ուրեմն, այս դրվագը մեզ ուսուցանում է նախ, թե ինչպես է ձեռք բերվում հավատը, ի՞նչ է հավատը եւ ինչպես պետք է այն ապրել։ Հիսուս անհետանում է, երբ ճանաչում են, որովհետեւ այլեւս կարիքը չկա։ Այլեւս հացի բեկումից հետո ճանաչելով Հիսուսին, հասնելով ճշմարտությանը, հասկանում են, որ Հիսուս հարություն է առել։ Եվ այս հարուենական իրականության ճանաչումը ամբողջությամբ վերափոխում է այս երկու աշակերտին՝ նորից դնելով շարժման մեջ։ Անմիջապես վերադառնում են Երուսաղեմ՝ հայտնելու լուրը։ Տեսեք, երկու իրականություն, երկու շարժում, երկու ճամփորդություն։ Մեկը Երուսաղեմից Էմավուս՝ տրտմած, փշրված հույսերով։ Իսկ վերադարձին արդեն լցված ուրախությամբ, նոր հույսերով, նոր կյանքի հեռանկարով։ Երբ վերադառնում են Երուսաղեմ, անմիջապես գնում են վերնատուն՝ տեսնելու 11 առաքյալներին եւ վկայելու Հիսուսի հարության իրականությունը։ Այնտեղ իրենց է փոխանցվում Հիսուսի երեւման նոր վկայություն։ Տեսեք, ի՜նչ պատկեր է։ Այ եկեղեցու պատկերն է սա։ Եկեղեցին այն վայրը չէ, որ մենք այցելում ենք զուտ Աստծուն այցելելու համար, կամ մեր պարտականությունը կատարելու համար, կամ ինչ-որ խնդրանք ունենք այնտեղ փորձելու իրացնել, կամ մարդ տեսնելու համար։ Տարբեր շարժառիթներ։ Եկեղեցին նախ եւ առաջ այն վայրն է, որտեղ համայնքով մենք ապրում ենք Քրիստոսի հարության ուրախությունը։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ ուրախակից ենք միմյանց։ Որտեղ լսում ենք որպես համայնք Աստծո խոսքը, ամրապնդվում ենք մեր հավատի, համոզմունքի, վստահության մեջ, բայց միեւնույն ժամանակ հաց ենք կիսում։ Եկեղեցին այնտեղ է, որտեղ հաց է բեկանվում, եւ Սուրբ Սեղանի վրա եւ նաեւ մյուս սեղանների վրա։ Հացի բաժանեցության մեջ է եկեղեցին։

[15:21]Հետեւապես, երբ մենք միմյանց Քրիստոսի հարության ավետիսն ենք փոխանցում, այն անկեղծ, խորը հավատից բխած կհնչի, եթե մենք ունենանք այս գիտակցությունն ու ճշմարտության ճանաչումը։

Need another transcript?

Paste any YouTube URL to get a clean transcript in seconds.

Get a Transcript