[0:39]Օրհնյալ, եկյալ անվամբ Տեառն, օրհնություն ի բարձունս, օրհնյալ, որ եկիր եւ գալոց տես։ Սա մենք լսում ենք ամեն կիրակի սուրբ պատարագի ընթացքում։ Սուրբ պատարագը սրանով խտացնում է իր մեջ պատմական անցյալը, երբ մեր Տիրոջը Երուսաղեմ հաղթական մուտքի ժամանակ դիմավորեցին մարդկանց բազմությունները օվսանաներով, արմավենիների ճյուղեր փռելով ոտքերի տակ, դիմավորելով որպես թագավորի։ Եվ խտացումն է ապագայի հեռանկարի, որ երկրորդ գալուստն է։ Այսինքն մենք որպես եկեղեցի, որպես համայնք, սուրբ պատարագի միջոցով միանում ենք այն բազմությանը, որ դիմավորեց Երուսաղեմում Քրիստոսին հաղթական մուտքի ժամանակ, եւ պատրաստակամություն ենք հայտնում դիմավորելու օվսաննայով երկրորդ գալստյան ժամանակ։ Օվսաննա ի՞նչ է նշանակում։ Եբրայերեն բառ է, որ նշանակում է՝ փրկի՛ր մեզ, օգնի՛ր մեզ։ Այսինքն մենք խնդրում ենք Տիրոջից օգնություն, փրկություն, եւ միեւնույն ժամանակ Քրիստոսին ճանաչում ենք որպես օրհնության աղբյուր, որից գալիս է բոլոր տեսակի օրհնությունները։ Դիտարկենք, թե ինչ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ ծաղկազարդի ընթացքում։ Մեկ շաբաթ հետո կամ մի քանի օր հետո Գողգոթայում։ Բազմությունը գրեթե նույնն էր։ Մի դեպքում դիմավորում՝ ընդունելություն, օվսանաներ, ճանաչում, մյուս դեպքում՝ փախուստ, ուրացում, լքելու փորձ, փորձառություն, միայնակ թողնելու փորձառություն։ Եվ այս հոգեբանությունը դարերի ընթացքում չի փոխվել գրեթե։ Այս հոգեբանությանն է անդրադարձել նաեւ ռուս մեծ գրող Դոստոեւսկին իր Կարամազով եղբայրները հայտնի վեպի մեջ՝ Մեծ հավատաքննիչը խորագրի ներքո։ Որտեղ նկարագրվում է, որ Քրիստոս 16-րդ դարում մի պահ երեւում է այս երկիր մոլորակի վրա՝ Իսպանիայում՝ Սեւիլիա քաղաքում, Ինկվիզիցիայի ամենաթունդ շրջանում։ Երեւում է առանց որեւիցե բառ ասելու։ Քայլում է ժպտալով մարդկանց, սեր դրսեւորելով։ Մարդիկ ճանաչում են։ Մի քանի դեպքով ստիպում են, որ հրաշագործի, մի դեպքում կույրին է բժշկում, մյուս դեպքում մի յոթնամյա աղջնակի է հարություն տալիս։ Եվ այդ հրաշագործությունների ժամանակ ժողովրդի բազմությունը Սեւիլիայի մայր տաճարում հավաքված երկրպագություն է անում։ Բայց այդ իրադարձությանը հեռվից հետեւում էր մեծ հավատաքննիչը, որը հրամայում է ձերբակալել երկիր մոլորակի վրա մի պահ երեւացած Հիսուսին։ Եվ երբ զինված ուժերը մոտենում են Հիսուսին ձերբակալելու, որեւիցե մեկը դիմադրություն ցույց չի տալիս, ընդհակառակը, հանգիստ թույլ են տալիս, որ Հիսուսին տանեն։ Ավելին, անմիջապես հետո, երբ ասպարեզում երեւում է մեծ հավատաքննիչը, բոլորը վախից երկրպագում են նրան։ Սա մարդկանց մեծ մասի հոգեբանությունն է։ Այսինքն այն, ինչ որ արեցին աշակերտները Քրիստոսի փորձության ժամին, խորթ չէ մեզանից որեւիցե մեկին։ Քրիստոս իր շուրջը հավաքել էր մարդկանց, ընտրել էր։ Ավետարանը շատ հստակ է ասում։ Ընդ որում, աղոթքի միջից էր ընտրել, աղոթելուց հետո է, որ իրեն հետեւող բազմության միջից առանձնացնում է 12 հոգու։ Եվ ընտրում է մի տեսակ մարդկային բոլոր տեսակները՝ բոլոր հատկությունները՝ եւ դրական եւ բացասական ներառող մարդկանց՝ պարզ մարդուց սկսած մինչեւ ուրեմն մեծամեծների հետ շփվող մարդկանց։ Եվ սա պատկերն է ոչ միայն լայն հասարակության, այլ նաեւ պատկերն է եկեղեցու։ Եկեղեցում կա Հուդա, եկեղեցում կա Թովմաս, եկեղեցում կա Պետրոս, եկեղեցում կա Աստվածամայր, Մարիամ Մագդաղենացի, Նիկոդեմոս եւ այլն։ Եվ հիմա մենք, ամեն սերունդ որեւիցե աշխարհագրական կոորդինատում որ ապրում է, այս իրադարձություններին ժամանակակից է արարողության միջոցով։ Մենք երբ ծաղկազարդ ենք տոնում, մենք դիմավորում ենք խորհրդաբանորեն Քրիստոսի մուտքը Երուսաղեմ եւ ունենում ենք այն սպասումը երկրորդ գալստյան, որ դարձյալ պետք է դիմավորենք օվսաննայով եւ օրհնություն տալով։ Մեր սուրբ պատարագը բուն հատվածում սկսվում է օրհնյալ թագավորություն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո։ Այսինքն առաջին օրհնությունը տրվում է Աստծո թագավորությանը։ Հետո է, որ պատարագիչը օրհնություն է բարձրացնում հանուն Սուրբ Երրորդության։ Բայց առաջինը թագավորությունն է։ Այսինքն թագավորությունը Աստծո հաստատված է երկրի վրա։ Եվ բոլոր նրանք, ովքեր դիմավորում են, մաս են կազմում այդ թագավորության։ Հիմա, Քրիստոս հաղթական մուտքով մեզ ի՞նչ է սովորեցնում։ Նախ բացահայտում է մեր այն կողմը, որ մենք գնում ենք ուժեղի հետեւից։ Բայց միեւնույն ժամանակ բացահայտում է այն կողմը, որ ուժեղ ղեկավարները սովորաբար խոնարհ են լինում։ Ինչու՞ եմ մտնում ավանակի վրա հեծնած եւ ոչ թե ձիու կամ կառքերի սուր հալով այդ կառքերի ուրեմն բազմությամբ, որոնք վախ են ներշնչում մարդկանց բազմությանը։ Ուրեմն այս արարքը նշանն է նախ իր խոնարհության եւ իր թագավորության բնույթի։ Իսկ Քրիստոսի խոնարհությունը գալիս է, բխում է իր սիրոց անսահման։ Աստված աշխարհը արարեց սիրով։ Բայց Աստված փրկագործությունը իրականացրեց նաեւ սիրով։ Եկավ, խոնարհվեց այն աստիճանի, որ արարիչը հայտնվեց արարածի ձեռքերի մեջ, որոնք տարան խաչելու։ Եվ մնացածը այդ իրադարձության ժամանակ դրսեւորեցին իրենց մարդկային կերպարը եւ բնույթը։
[9:22]Քրիստոսի զորությունը իր խոնարհության մեջ է։ Երբ որ մարդը գիտի իր ուժերը, գիտի ով է ինքը, այդ ինքնաճանաչողության բարձրագույն ընկալումը ունի, կարիքը չունի հավելյալ ուժի ցուցադրության, փառքի ցուցադրության, փայլի ցուցադրության։ Մի խաբվեք արարերեւույթ հզորություններին, արարերեւույթ երբեմն խոսքի մակարդակով իրենց զորեղ ցուցադրող մարդկանց։ Ուրեմն այսօր էլ մենք կանգնած ենք Քրիստոսին դիմավորելու ընտրության առաջ։ Օվսաննա ենք ասում թե լռեցնում ենք օվսաննա ասողներին։ Երբ Հիսուս հաղթականորեն մտնում է Երուսաղեմ, դիմավորում են որպես թագավորի։ Սա բնականաբար շարժում է անհանգստությունը եւ նաեւ զայրույթը օրվա հոգեւոր եւ աշխարհիկ իշխանություններին, որոնք իշխանության շնորհիվ ուժ ունեն։ Այդ իշխանությունն է դրսից իրենց պատվիրակված իրենց ուժ տալիս։ Այ Քրիստոսի ուժը իր ներսի իշխանությունից է։ Եվ մարդիկ սա նկատում էին։ Երբ Հիսուս խոսում էր Աստծո խոսքի մասին եւ բացատրում էր, այսպիսի ձեւակերպում էին անում լսողները, ասում էին՝ սա իշխանությունը այլ է, նման չէ օրենքի ուսուցիչների իշխանությանը, որոնք դարձյալ Սուրբ Գիրք էին մեկնաբանում, Աստծո խոսքն էին մեկնաբանում։ Պարզապես նրանց իշխանությունը պատվիրակված էր։ Եվ այսօր աշխարհում մեր փորձառությունը մեզ գալիս է ուժելու։ Մարդկանց վրայից իշխանության շապիկը հանում ես, տակը բան չի մնում։
[11:38]Այ Քրիստոսի խոնարհությունը թուլության խոնարհություն չի, այլ իր զորությունը խորապես գիտակցելու խոնարհությունն է։ Եվ բացի դրանից, ամենամեծ ուժը դա սիրո ուժն է, որը աշխարհ է փոխում, մարդու է փոխում։ Ի վերջո սիրով տիեզերք արարվեց Աստվածային, մարդկության փրկությունը իրականացվեց։ Եվ այսօր սիրով է, որ դու կարող ես մաս կազմել եւ այս մեզ տրված, մեր ժառանգություն թողնված ուրեմն, եւ հայրենիքի, եւ այն ամենի, որ մեր հոգեւոր, մտավոր, մշակութային ժառանգությունն է եւ նյութական։ Սիրով կարող ես սա պահել եւ արարչակից դառնալ Աստծուն եւ մեր հայրերին։ Եվ մյուս կողմից մասնակից լինել փրկությանը։ Այ ուժը սրա մեջ է։ Ուժեղ է նա, ով սիրել գիտե։ Իսկ սիրել նշանակում է քո ունեցածը գիտակցել եւ բաշնակից դարձնել։ Քո ներսի կարողությունները, շնորհները, էներգիան,
[13:06]որը խոշոր հաշվով, մեծամասնությամբ պարգեւ է մեզ տրված։ Քո ազատ ընտրությամբ, սիրո արդյունքում դարձնել ստեղծագործություն, դարձնել բարիք, բարիք համընդհանուրի համար։ Եվ Հիսուս երբ մուտք է գործում, ուրեմն, որպես թագավորի ընդունում եւ օրհնաբանում են իր հետեւորդները, եւ որպես Դավթի որդու ընդունում են եւ օրհնաբանում են մանուկները, հա գուցե անգիտակից այսպես տեսնելով, որ մյուսները ի՞նչ են աղաղակում, բացականչում, այդ մանկական մաքրությամբ եւ անմեղությամբ



