Thumbnail for Կյանքի հաղթանակը by Շեմ

Կյանքի հաղթանակը

Շեմ

13m 34s797 words~4 min read
Auto-Generated

[0:43]Քրիստոս հարյավի մեռելոց, Ավետիսով մեկս մյուսին շնորհավորում ենք Սուրբ Զատկի տոնի առիթով, այդպես արտահայտելով մի կողմից մեր հոգու ուրախությունը, բերկրանքը, մյուս կողմից ցույց տալով հարության նկատմամբ մեր հավատն ու հույսը: Բայց շատ հաճախ, ըստ էության չենք կարողանում հասկանալ Զատկի խորհուրդը, երբ անտեսում ենք ավագ ուրբաթ օրվա չարչարանքի խորհուրդը: Զատկական կիրակին խտացնում է ավագ ուրբաթ օրվա չարչարանքները: Տեսեք, պատահական չէ, որ Հիսուս հարությունից հետո, երբ հայտնվում է իր աշակերտներին,

[1:40]չի հայտնվում ֆիզիկապես վերականգնված, այլ մեխերի, գամերի տեղը, սպիները ցույց տալով։

[1:58]Հարությունը Քրիստոսի անցյալի մոռացումը չէ, անցյալի ջնջումը չէ: Անցյալի պարունակությունն է նաեւ, որը բարձրացել է նոր մակարդակի: Այսինքն, երբ մենք ասում ենք հարություն, նկատի ունենք խաչի իրականությունը, որը հենց շատ իրական ձեւով արտահայտվեց Քրիստոսի ձեռքերի եւ կողի նշաններով: Զատիկը իր անունը եւ տոնական տեսքը ստացել է հինկտակարանյան հայտնի իրադարձությունից։ Այդ տոնը հաստատվեց Ելքի պահին: Երբ Եգիպտոսի ստրկական տնից Աստված պատրաստվում էր իր ուխտի ժողովրդին դուրս բերելու եւ առաջնորդելու դեպի խոստացված երկիր: Այս անցման պահին է հաստատվում այս տոնը, առնչվելով նաեւ Զատկական գառին, դառնա համ խոտերին եւ անթթխմոր բաղարջ հացին, որը կազմում էր այդ տոնի սեղանի պարունակությունը:

[3:50]Ինչպես տեղի ունեցավ այս իրադարձությունը: Դուրս բերվեց մի ամբողջական ժողովուրդ ստրկության միջից: Պատճառաբանությունը դուրս գալու Եգիպտական իշխանությունների առջեւ, որպեսզի գնանք եւ տոն կատարենք մեր Աստծո համար, պաշտենք մեր Աստծուն: Այսինքն, Զատիկը Հին Կտակարանի մեծապես առնչվում է մի կողմից ազատության խնդրին, ազատագրման հարցին: Մյուս կողմից Աստծո նկատմամբ հավատարմությանը եւ պաշտամունքին։ Ավելի խորը հեռանկարում հայրենիքին, հողին, որ Աստված խոստացել էր: Ուրեմն, ազատություն, պաշտամունք, հայրենիք: Բայց սա ձեռք բերելու համար պատմական իրադարձությունները վկայում են, որ այդ ժողովուրդը դեռ պետք է անցներ մահվան եւ անապատային չարչարանքների միջով:

[5:19]Մի պահի հայտնվում են փակուղում: Առջեւը Կարմիր ծովն է, թիկունքում Եգիպտական զորքեր: Երկուսն էլ մահ են խոստանում։ Եվ Կարմիր ծովի անցումը, որպես փրկության ճանապարհ, խորհրդանշում է հենց մահվան միջով անցնելը։ Սա ի դեպ նախատիպն է նաեւ մեր մկրտության խորհրդի, որը վերածնունդ է, վերստին ծնունդ է։ Ծնունդ մահվան միջից։ Քրիստոսի մահվան մկրտությամբ մենք հաղորդակից ենք դառնում ծնվելով որպես նոր արարածներ։ Ուրեմն, Կարմիր ծովի անցումից հետո գալիս է անապատային անցումը, որտեղ դարձյալ դժվարություններ, տառապանք եւ միեւնույն ժամանակ ուսուցում, պաշտամունք, պատրաստություն։ Ի վերջո, երբ կհասնեն խոստացված երկիր, այսպիսի հետագիծ ունենալով: Ստրկության տուն, Աստծո միջամտությամբ Մովսեսի գլխավորությամբ ազատագրում, անցում Կարմիր ծովի մահացու վտանգի միջով, չարչարանքներ անապատում, բայց խոստացված երկիրը գրավում են զենքի ուժով։ Աստծո օգնությամբ, բայց զենքի ուժով։ Ուրեմն, Հին Կտակարանի Զատիկը խորհրդանշում է այս ամենը: Եվ հենց բառը Եբրայերեն Պեսախ նշանակում է անցում։

[7:29]Անցում այս ստրկությունից ազատություն։ Անցում մահվան հեռանկարից կյանքի հեռանկար, անցում ստրկական տնից ազատ հայրենիք, ազատ կյանք: Քրիստոս իր հարությամբ այս ամենին տալիս է նոր իմաստ, նոր ծավալ, նոր նշանակություն, համամարդկային նշանակություն: Քրիստոսի Զատիկը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Հիմա մենք երբ սա ասում ենք, հասկանում ենք, որ որեւիցե մեկս չի խոսափելու ֆիզիկական մահվան իրականությունից։ Բացառությամբ նրանցից, որոնք վերջին գալուստը կդիմավորեն Տիրոջը։ Բայց մենք մահկանացու ենք ծնված։ Մի բան, թե այս կյանքում իրական է, եթե իրական է ծնունդը, այդ ծննդյան մեջ իրական է ավելին քան մահը:

[8:52]Բայց Հիսուս միայն մեր հեռանկարը կյանքից այն կողմ չի, որ գծագրում է մեր աչքի առջեւ, ցույց տալով, որ ամեն դեպքում վերջնական խոսքը Աստծունն է եւ վերջնական հեռանկարը կյանքի հաղթանակի հեռանկարն է։ Սա մեզ մղում է, որպեսզի մենք արժեւորենք նաեւ այս կյանքը։ Կյանք, որը պարգեւ է մեր ծնողներից եւ կյանքի ակնաղբյուրից, որը Արարիչ Աստված է: Հետեւաբար Սուրբ Զատիկ տոնել նշանակում է կյանքը արժեւորել։ Կյանքին բովանդակություն տալ։ Իսկ այս բովանդակությունը հնարավոր է տալ միայն այս անցումը ապահովելով։ Այս դեպքում մեղքից դեպի արդար կյանք։ Կեղծիքից դեպի ճշմարիտ կյանք։ Ատելությունից դեպի սիրո կյանք։ Անցում մեր վախերից դեպի համարձակություն։ Որովհետեւ տոնել Զատիկը, բայց մնալ վախերի մեջ նշանակում է խեղաթյուրել այդ տոնի խորհուրդը։

[10:21]Աշակերտները խաչի առաջ փախել էին վախից, մարդկային է։ Հարության իրականությունից հետո համարձակորեն կանգնում էին դատական ատյանների ու մեծամեծերի առջեւ, ծեծ էին ուտում, սպառնալիքների էին ենթարկվում։ Մահվան իրական վտանգի առաջ էին կանգնում։ Բայց Նոր Կտակարանը մեզ նկարագրում է, որ ուրախ էին, լցված էին համարձակությամբ, լցված էին քաջությամբ։ Զատիկը նաեւ այս անցումն է մեզ պատգամում՝ վախը հաղթահարելու եւ քաջությամբ դիմագրավելու կյանքի բոլոր դժվարություններին։ Աշակերտների այս վերափոխումը նաեւ լավագույն ապացույցն է հարության իրականության ճշմարտության։ Չարչարանած պատկերի առաջ փախուստ, վախ, տագնապ, անորոշություն։ Հարության իրականությունն է, որ հաղթահարում է այս ամենը, նրանց դարձնելով համարձակ եւ քաջ։ Բայց հարության խորհուրդը նաեւ մեզ մղում է լինելու ներգործական կարգավիճակում, ոչ թե կրավորական։ Մենք շատ հաճախ զուտ ուրախանալու կարիքից ելնելով ենք դիմավորում Սուրբ Զատիկը։ Բայց այդ ուրախությունը նպատակ չէ միայն։ Այդ ուրախությունը մեզ մղում է գործելու։ Մեզ մղում է առաքելություն ստանձնելու։ Հետհարութենական գրեթե բոլոր հայտնությունների ժամանակ Հիսուս ոչ միայն իր հետեւորդներին ամրապնդում է իրենց հավատքի մեջ, ցույց տալով իր հարութենական իրականությունը, իր հաղթանակը մահվան հանդեպ, որ խաչը ձախողում չէր, այլ խաչը անհրաժեշտություն էր այս հանգրվանին հասնելու համար, նաեւ առաքելություն ստանձնելու պատգամ է տալիս։ Գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ժողովուրդներին: Մկրտեք նրանց, այսինքն, ինձ հետ ուխտի մեջ բերեք եւ ուսուցանեք այն ամենը, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Եվ որպես այս առաքելության հաջողության գրավական վերջում տալիս է շատ կարեւոր մի հաստատում՝ Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը։

Need another transcript?

Paste any YouTube URL to get a clean transcript in seconds.

Get a Transcript