Thumbnail for Հրաշքը՝ նշան, խաչը՝ փառք by Շողակաթ Շեմ / Shoghakat Shem

Հրաշքը՝ նշան, խաչը՝ փառք

Շողակաթ Շեմ / Shoghakat Shem

19m 41s1,306 words~7 min read
AI audio transcription
Transcript source

AI audio transcription

This transcript was generated from the video's audio because no usable YouTube caption track was available. The transcript below is server-rendered so it can be read, searched, cited, and shared without opening the original YouTube player.

Timestamped outline
[0:40]Section 1

Հովհաննու Ավետարանի մեջ հրաշք բառ չի օգտագործվում, չնայած, որ մենք հրաշագործության բազմաթիվ դրվագներ ենք տեսնում ներկայացնելիս: Օրինակ, Կ...

[3:51]Section 2

Ես երկու օրինակ կբերեմ, մեկը կապված հրաշագործությունների հետ, մյուսը՝ Քրիստոսի խաչելության թեմային: Արդեն նշեցինք, որ Հովհաննեսը ասում է...

[7:27]Section 3

Հիվանդ ենք, ուզում ենք հրաշքով բժշկվենք: Ինչ-որ նյութական հաջողությունների հասնենք: Մեծամասամբ հրաշագործությունները նաեւ ժամանց են՝ ցնցել...

[9:55]Section 4

Եվ ներկայացնում են այդ ամբողջ իրադարձությունների շղթան որպես տառապանքներով լցուն ընթացք: Հիսուս ձերբակալվում է, տարվում է քահանայապետների...

[14:28]Section 5

որ այսքանից հետո, երբ բոլորը լքել են իրեն, եւ՛ մարդիկ, եւ՛ Աստված: Ասում է՝ Հայր, Քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգին: Ի դեպ, խաչելության...

[18:06]Section 6

Հետևապես Հովհաննեսի համար խաչի իրադարձությունը Աստծո սիրո եւ փառավորման վկայություն է: Հիմա հարց կարող է առաջանալ՝ լավ, ավետարանիչները ին...

Pull quotes
[1:49]Այսինքն, Հովհաննեսի ընկալման մեջ հրաշքը որպես ցնցող իրադարձություն քիչ կարևորություն ունի: Իր համար կարևոր է, թե այդ հրաշքը ինչ նպատակ ունի:
[2:11]Ինչի համար է: Ճիշտ հասկանանք: Համատես ավետարանիչները, որ նկարագրում են Քրիստոսի կատարած հրաշքների պատմությունները, ասենք՝ հացի բազմացումը, կույրի բժշկությունը, Հայրոսի աղջկա հարությունը,
[7:27]Հիվանդ ենք, ուզում ենք հրաշքով բժշկվենք: Ինչ-որ նյութական հաջողությունների հասնենք: Մեծամասամբ հրաշագործությունները նաեւ ժամանց են՝ ցնցելու համար, շարժելու մարդկանց զարմանքը,
[8:31]Ի դեպ, եկեղեցու հայրերից Ղրիմես Ալեքսանդրացին Հովհաննեսի ավետարանը բնորոշում է որպես հոգևոր ավետարան:
Use this transcript
Related transcript hubs

[0:40]Հովհաննու Ավետարանի մեջ հրաշք բառ չի օգտագործվում, չնայած, որ մենք հրաշագործության բազմաթիվ դրվագներ ենք տեսնում ներկայացնելիս: Օրինակ, Կանայի հարսանիքի դրվագում, երբ Հիսուս ջուրը գինու է վերածում: Մինչդեռ հրաշք բառը տեսնում ենք կիրառված համատես մյուս երեք ավետարանների մեջ՝ Մարկոսի, Մատթեոսի և Ղուկասի: Եթե զուտ եզրաբանությանը անդրադառնանք, համատես ավետարանիչները օգտագործում են զորությունք, արվեստ, այս գրաբար եզրույթները՝ նկատի ունենալով հենց հրաշք երևույթը: Մինչդեռ Հովհաննեսը օգտագործում է նշան բառը՝ հունարեն սեմեյոն:

[1:49]Այսինքն, Հովհաննեսի ընկալման մեջ հրաշքը որպես ցնցող իրադարձություն քիչ կարևորություն ունի: Իր համար կարևոր է, թե այդ հրաշքը ինչ նպատակ ունի:

[2:11]Ինչի համար է: Ճիշտ հասկանանք: Համատես ավետարանիչները, որ նկարագրում են Քրիստոսի կատարած հրաշքների պատմությունները, ասենք՝ հացի բազմացումը, կույրի բժշկությունը, Հայրոսի աղջկա հարությունը,

[2:37]բազմաթիվ դիվահալածություններ, ջրերի վրայով քայլելը: Այս ամենը ներկայացնում են գծային այսպես՝ ցույց տալով նախ Հիսուսի զորությունը, մյուս կողմից՝ Հիսուսի մարդկանց հանդեպ ունեցած այդ գթասրտությունը: Օրինակ, հիվանդությունների առաջ, չար ոգիների տիրապետության տակ տառապող մարդկանց առաջ ինչպե՞ս էր արձագանքում ինքը: Բայց չեն մտնում աստվածաբանական խորության մեջ, ինչը անում է Հովհաննեսը: Հովհաննեսը ծանոթ է երեք իրենից առաջ գրված ավետարաններին: Եվ փորձում է ոչ թե իր ավետարանով հակասել մյուս երեք ավետարաններին, այլ պարզաբանել, որպեսզի մյուս երեք ավետարանները ճիշտ հասկանան:

[3:51]Ես երկու օրինակ կբերեմ, մեկը կապված հրաշագործությունների հետ, մյուսը՝ Քրիստոսի խաչելության թեմային: Արդեն նշեցինք, որ Հովհաննեսը ասում է նշան՝ նկատի ունենալով հրաշագործությունը: Օրինակ, առաջին ավետարանիչը՝ Մարկոսը, նկարագրում է, ներկայացնում է մեզ հացի բազմացման դրվագը: Ժողովուրդը գալիս է Հիսուսի հետևից, ծարավ է խոսքը լսելու, նրա զորությունից օգտվելու կապված իրենց հիվանդների հետ: Օրը տարաժամում է, Հիսուս տեսնում է այդ ամբողջ բազմությանը եւ լցվում է կարեկցանքով: Քաղցած են ճանապարհին չնվաղեն:

[4:52]Այնտեղ մի քանի ձուկ եւ մի քանի նկանակ են գտնում, եւ Հիսուս, փառք տալով Աստծուն, գոհաբանական աղոթք անելով, բազմացնում է հացը եւ աշակերտների միջոցով կերակրում է այդ ամբողջ բազմությանը, որոնք հագենում են եւ բավական մեծ բազմություններ: Այստեղ Մարկոսը եւ իր նման ուղղության մյուս երկու համատես ավետարանիչները կանգնում են, բավարարվում են կերակրելով զուտ այս իրադարձությունը: Հովհաննեսը այլ է: Դարձյալ նկարագրում է հացի բազմացման այս հրաշագործությունը, բայց իր նպատակը ցույց տալն է, որ Հիսուս սրանով բացահայտվում է, հայտնվում է որպես երկնքից իջած կենդանի հաց: Նույնը տեղի է ունենում մյուս հրաշագործությունների պարագային: Օրինակ, համատեսների մեջ Հիսուս տեսողություն է շնորհում մի կույրի: Հովհաննու Ավետարանում կույրի բժշկության հրաշագործությունը ներկայացվում է ասելու համար, բացահայտելու համար Հիսուսին որպես աշխարհի լույս եւ թողնելով մեզ պատգամ, որ ով չի տեսնում այդ լույսը՝ կույր է:

[6:44]Հովհաննեսը, երբ Հիսուսի հրաշագործությունները ներկայացնում է որպես նշան, նշան է բացահայտելու Հիսուսի եւ ինքնությունը եւ իրականությունը: Այսինքն, հրաշքը միտված է Հովհաննու մտածողության մեջ Աստվածահայտնության համար եւ մեր ճանաչողության համար: Երբ մենք նայում ենք մարդկային հոգեբանությունը, մենք ինչու՞ ենք հրաշքների հետևից վազում: Ինչու՞ ենք այդպես տարված:

[7:23]Մեր օգտի համար:

[7:27]Հիվանդ ենք, ուզում ենք հրաշքով բժշկվենք: Ինչ-որ նյութական հաջողությունների հասնենք: Մեծամասամբ հրաշագործությունները նաեւ ժամանց են՝ ցնցելու համար, շարժելու մարդկանց զարմանքը,

[7:51]եւ մարդիկ տարված են դրանցով: Բայց Հովհաննեսի համար եւ ընդհանրապես ավետարանիչների համար հրաշքը ինքնին նպատակ չէ: Չինական այսպիսի մի առակ կա: Ասում է՝ երբ մեկը մատով ցույց է տալիս լուսինը, անմիտները նայում են մատին: Մինչդեռ Հովհաննեսը ասում է, որ այդ հրաշքները մեր աստվածաճանաչողության համար են: Անդրադառնանք Հովհաննեսի այլությանը:

[8:31]Ի դեպ, եկեղեցու հայրերից Ղրիմես Ալեքսանդրացին Հովհաննեսի ավետարանը բնորոշում է որպես հոգևոր ավետարան:

[8:44]Պնեումատիկոս հունարեն: Ինչու՞, որովհետև Հովհաննեսը չի բավարարվում իրադարձությունը նկարագրելով, այլ մտնում է աստվածաբանական խորության մեջ: Բացատրելու մեզ, որ հրաշագործությունը եւ խաչելության դրվագում նաեւ կտեսնենք, թե ինչպես է ներկայացնում, ինքնին մեզ չի տանում հավատքի ճանապարհով: Հավատքի ճանապարհը նախ և առաջ պայմանավորված է, թե մենք ինչպես ենք ճանաչում Աստծուն: Ինչպես ենք հասնում Քրիստոսի ճանաչողությանը: Անդրադառնանք խաչելության իրադարձությանը, թե ինչպես է ներկայացնում համատեսները եւ ինչպես է ներկայացնում Հովհաննեսը: Համատեսների համար Հիսուսի խաչելությունը կամ մահը սովորական մարդու տառապալից մահ է:

[9:55]Եվ ներկայացնում են այդ ամբողջ իրադարձությունների շղթան որպես տառապանքներով լցուն ընթացք: Հիսուս ձերբակալվում է, տարվում է քահանայապետների մոտ, դատվում է, ուղարկվում է կուսակալի մոտ, ծաղկվում է, ծաղրվում է: Եվ վճիռ է արձակվում խաչելության եւ բարձրացվում է խաչ: Հովհաննու Ավետարանի մեջ Հիսուս այս բոլոր իրադարձությունների ընթացքում տիրապետող է: Ինքն է իր կառավարման տակ պահում այս ամբողջ իրադարձությունները: Տեսեք մի պարզ օրինակ, Մարկոսի ավետարանում Հիսուսին ստիպում են, որ խաչը տանի: Հետո ընկնում է ու տալիս են մեկ ուրիշին: Հովհաննու Ավետարանում Հիսուս ինքն է իր խաչը վերցնում: Ուրեմն, այս ընթացքը համատես ավետարանիչների մի տեսակ տառապանքների շեշտադրամբ է ներկայացվում: Ինչը շատ ավելի հետաքրքրում է մարդկանց, հատկապես նաև ժամանակակից մարդկանց: Հիշենք Մել Գիբսոնի նկարած Հիսուսի տառապանքներ, այդ ֆիլմը, որտեղ ինչպիսի իրականորեն դաժանությամբ է ներկայացված Հիսուսի տառապանքները: Մինչդեռ դա չէ ավետարանիչների մտածողության մեջ, այդ թվում նաեւ համատեսների, որ պարզ իրադարձությունների շարադրանքն են անում: Հովհաննեսը մտնում է այս իրադարձությունների խորքը: Հովհաննեսի համար Քրիստոսի խաչելության իրադարձությունը ոչ այնքան տառապանք է, որքան փառքի դրսեւորում: Այ Հովհաննեսը մեզ սա է ասում՝ կարո՞ղ եք այդ իրադարձությունների մեջ տեսնել Աստծո փառքը: Տառապանք եւ փառավորում, ի՞նչ կապ կա սրանց մեջ: Տեսեք, Հովհաննեսի ավետարանում փառավորման հարցը միայն հարությանը չի վերաբերվում: Արդեն խաչի տառապանքի մեջ Հովհաննեսը տեսնում է փառքի դրսեւորումը:

[12:39]Հիսուս ասում է՝ ահա հասավ ժամը մարդու որդու փառավորման: Եվ անմիջապես հետո պատմում է ցորենի հատիկի այդ այլաբանական դրվագը, որ մինչեւ չմեռնի՝ արդյունք չի տա:

[12:59]Անմիջապես Վերնատունից դուրս գալու եւ ձերբակալման վայր Գեթսեմանի պարտեզ գնալուց առաջ դիմում է Հորը ու ասում է՝ Հայր, ահավասիկ ժամը, երբ դու պետք է փառավորես Քո որդուն: Եվ սա վերաբերում է հատկապես խաչի իրադարձությանը:

[13:30]Եթե մենք դիտարկենք, թե Հիսուս ինչ է խոսել խաչի վրա, համատես ավետարանիչների մոտ առաջին խոսքը՝ Հայր, ների՛ր սրանց, խոսքը ուղղելով դահիճներին, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում: Տառապող մարդու ներողամտության դրսևորում, բայց ափսոսանքի: Երկրորդ խոսքը արդեն հուսահատության ճիչ է, բարձր ձայնով աղաղակում է Սաղմոսի խոսքերը ասելով՝ Աստված իմ, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ: Էլի, էլի լամա սաբակթանի: Որը տառապող մարդու ճիչ է: Եվ վերջին խոսքը Աստծո հանդեպ անսահման վստահության, ապավինության, հավատքի դրսեւորում,

[14:28]որ այսքանից հետո, երբ բոլորը լքել են իրեն, եւ՛ մարդիկ, եւ՛ Աստված: Ասում է՝ Հայր, Քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգին: Ի դեպ, խաչելության իրադարձությունը ինքնին արդեն բնութագրում է այդ ամբողջ տառապանքի խորությունը: Հիսուս չի զոհվում կամ զոհաբերվում մարգարեի մահվամբ, որը գլխատումն էր, կամ քարկոծմամբ, որ կիրառում էին մյուս դեպքերում՝ խաչվում է: Հռոմեացիների համար սա ամենասարսափելի պատիժն էր, եւ ոչ միայն սարսափելի տառապանքների ուժգնության տեսանկյունից ֆիզիկական, այլ նաեւ բարոյական, որովհետև անարգանք էր, ամոթ էր՝ հրեական ընկալման մեջ անեծք էր: Օրենքի մեջ գրված է՝ անիծված է նա, ով կախված է: Մոտավորապես գիտեք իմաստը ո՞րն է. ոչ երկինքն է ընդունում, ոչ երկիրն է ընդունում: Այսինքն, ամբողջական, լիակատար լքվածություն եւ միայնակություն: Այսինքն, մենք այս իրադարձությունները երբ կարդում ենք, սա ենք զգում: Հովհաննեսն ասում է՝ ոչ: Եթե այսպես եք հասկանում, ուրեմն սխալ եք անում:

[16:04]Հովհաննու Ավետարանում Հիսուս խաչի վրայից նախ դիմում է իր մորը եւ սիրելի աշակերտին՝ հանձնելով իր մորը աշակերտին եւ աշակերտին՝ հանձնելով իր մորը որպես մայր: Երկրորդ խոսքը՝ ծարավ եմ: Ծարավ ոչ այն իմաստով, որ ֆիզիկապես ջուր եմ ուզում, որովհետեւ ի վերջո տառապանքի մի ամբողջ ընթացք էր ապրել, կարող էր ծարավ լինել մարդկայնորեն: Բայց տեսնում ենք, որ երբ մոտեցնում են քացախը կամ ինչ-որ հեղուկ, չի վերցնում: Այսինքն, ծարավ է Աստծո: Եվ վերջին խոսքը, որ Հիսուս կասի ըստ Հովհաննու Ավետարանի, ամեն ինչ կատարված է։ Հայր, Քո կամքը կատարեցի մինչեւ վերջ: Երբ դիտարկում ենք Հիսուսի մեռնելու կերպը, դարձյալ տեսնում ենք տարբերություններ: Համատես ավետարանիչները հիմնականում Հիսուսին ներկայացնում են աղաղակելով հոգին ավանդելու կերպը:

[17:21]Հովհաննեսը ավելի հանգիստ մահվան կերպ է ներկայացնում: Գլուխը կախեց եւ փչեց իր հոգին:

[17:33]Հովհաննեսի համար մի տեսակ խաչելության իրադարձությունը, մի կողմից եկեղեցու հիմնարկեքի իրադարձություն է՝ այդ մորը եւ սիրելի աշակերտի դրվագով է դա բացատրելի, եւ նաեւ կողքը գեղարդով խոցելու դրվագում: Եվ մյուս կողմից մի տեսակ հոգեղալուստ է, ավանդում է հոգին դեպի Հայրը, բայց միևնույն ժամանակ բաշխում է աշխարհին:

[18:06]Հետևապես Հովհաննեսի համար խաչի իրադարձությունը Աստծո սիրո եւ փառավորման վկայություն է: Հիմա հարց կարող է առաջանալ՝ լավ, ավետարանիչները ինչու՞ են այսպես տարբեր ներկայացնում մի մարդու մահը, այդ թվում՝ Մեսիայի մահը: Իմ կարծիքով լավագույն մեկնությունը այն է, որ Հիսուսի մահվան մեջ չորս ավետարանիչները ներկայացնում էին մեզանից յուրաքանչյուրի մահվան կերպը, որովհետեւ մենք բոլորս տարբեր կերպով ենք մեր հոգին ավանդում: Մեկը հուսահատված, մյուսը՝ վախեցած, մյուսը՝ տառապանքով, մյուսը՝ տառապանքով, բայց Աստծուն ապավինված, եւ մյուսը՝ հանգիստ:

[19:06]Ուրեմն, այս բազմազանությունը միեւնույն մարդու, միևնույն իրադարձության, միևնույն պատմության այս պլուրալիզմը մեզ մի կողմից փրկում է ֆունդամենտալիզմից, արմատականությունից,

[19:34]եւ մյուս կողմից, որպեսզի յուրաքանչյուրս մեզ տեսնենք Քրիստոսի իրադարձության մեջ, ինչպես հայելու մեջ:

Need another transcript?

Paste any YouTube URL to get a clean transcript in seconds.

Get a Transcript