[0:37]Քրիստոսի հարությունը պատմական իրադարձություն է, ըստ քրիստոնեական հավատքի եւ վարդապետության։ Բայց գերազանցում է պատմությունը։ Միեւնույն ժամանակ իր հզոր կնիքը դնելով պատմության վրա, Սա է պատճառը, որ հարուցյալ Քրիստոսին ականատեսները դժվարություն ունեն նկարագրելու Քրիստոսին հարութենական վիճակում։ Տեսեք, երբ մենք դիտարկում ենք ավետարանական վկայությունները Քրիստոսի հետհարութենական երեւումների, մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր տեղերում, բացառությամբ մի քանիսի,
[1:44]Օրինակ Մարիամ Մագդաղենացին կարծում է, թե Գեթսեմանիի պարտեզի պահակն է։ Եվ լացակումած հարցնում է, թե որտեղ է վարդապետի մարմինը։ Էմմավուս գյուղ գնացող ճանապարհորդները, Երուսաղեմից Էմմավուս, երբ հարուցյալ Հիսուս հանդիպում է, երեւում է այդ երկու ճամփորդներին, ուղեւորներին, չեն ճանաչում Հիսուսին։ Զրուցում են երկար։ Երբ Հիսուս հյուրընկալվում է նրանց տանը, եւ հաց է կիսում, այդ ժեստից են ճանաչում Հիսուսին, այսինքն Հիսուսի հետ իրենց անցյալի հարաբերությունն է, որ ճանաչել է տալիս արդեն նոր իրականության մեջ։ Նույնը նաեւ Մարիամ Մագդաղենացու պարագային է։ Հիսուսի Մարիամին ողջունելու ձեւից է, որ Մարիամը հասկանում է, որ Տերն է։ Ի դեպ, Էմմավուսի ճամփորդները, երբ հացի կտրումից ճանաչում են Հիսուսին եւ հարուցյալ Հիսուս անհետանում է, անմիջապես վերադառնում են Երուսաղեմ։ Եվ երբ վերադառնում են այդ լուրը հայտնելու 11 աշակերտներին, առաքյալներին, հետաքրքիր խոստովանություն են անում։ Ասում են՝ իրապես Տերը հարություն է առել եւ երեւացել է Պետրոսին։ Սա, ի դեպ, ծնվող, նոր առաջացող եկեղեցու առաջին խոստովանության բանաձեւն է՝ Տերը հարություն է առել եւ երեւացել է։ Ի՞նչն է հետաքրքրական, որ այստեղ կա երեք բաղադրիչ՝ մեկը մյուսի հետ շաղկապված։ Առաջինը խոստովանությունն է, որ Հիսուս Տեր է, այսինքն Աստված է։ Երկրորդը, որ հարություն է առել, այսինքն պատմական իրադարձության հիշատակությունն է։ Հիսուս, որ Տեր է, ուրեմն, այս Տեր լինելը, Աստվածային իր բնություն ունենալը առնչվում է իր պատմական, ուրեմն, իրադարձություններին՝ կյանքին, չարչարանքներին եւ հարությանը։ Եվ երրորդը, որը եկեղեցու կյանքում հիմնարար նշանակություն ունի՝ երեւացել է Պետրոսին։ Ուրեմն, Պետրոսը վկան է այս իրադարձության։ Եվ վկա լինելով, երաշխավորն է այդ իրադարձության ճշմարտության։ Այս խոստովանության բանաձեւը մենք կտեսնենք նաեւ Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ, որտեղ շատ հստակ կերպով առաքյալը կասի. նա, ով բերանով խոստովանում է Հիսուսին որպես Տեր, եւ իր սրտի մեջ ներաշխարհում հավատում է, որ Աստված հարություն է տվել Հիսուսին, կփրկվի։
[5:44]Խոստովանություն Հիսուսի Աստվածության, հավատք պատմական իրադարձության, որը հարությունը, որը հաջորդել է Հիսուսի կյանքին եւ չարչարանքներին, եւ երրորդը, որը այս ամենի իմաստն ու նշանակությունն է, փրկությունն է։ Դարձյալ մենք տեսնում ենք շաղկապում։ Եվ այս խոստովանությունը կդառնա, ուրեմն, եկեղեցու մկրտութենական առաջին բանաձեւը։
[6:27]Եվ հետաքրքրական է, որ մկրտությամբ մենք ի՞նչ ենք անում։ Խոստովանում ենք, որ Հիսուս Տեր է, հավատում ենք, որ հարություն է առել, եւ սրանով ինքներս մեզ հանձնում ենք հարություն առած Քրիստոսի գոյության նոր իրականությանը։ Այսինքն, յուրաքանչյուր մկրտվող հետեւորդն ու ժառանգն է Քրիստոսի հարութենական իրականության։ Մկրտվելով՝ մենք տրվում ենք այդ իրականությանը։ Եվ սրանով խոստովանությունը դառնում է կյանք։ Որովհետեւ եթե խոստովանությունը Քրիստոսի Աստվածության, նրա հարության կյանքի չի վերածվում, ապա անիմաստ է։ Ուրեմն, հարության իրականությունը հիմնարար տեղ ունի մեր քրիստոնեական հավատքի մեջ։ Ի դեպ, սա շատ հստակ երեւում է առաքյալների կյանքում։
[7:35]Խաչի իրադարձություն։ Նայենք, տեսնենք՝ խաչի իրադարձությունից առաջ առաքյալները ինչպիսի վարքագիծ դրսեւորեցին։ Վտանգի առաջ մեկը դավաճանեց, մատնեց, մեկը ուրացավ, մյուսները փախան,
[8:04]ցույց տալով Քրիստոսի առաքելության ձախողումը։ Այն, ինչ որ իրենք տեսել էին անցյալում Քրիստոսին գրեթե գերմարդ կարգավիճակում, թե ինչպիսի հրաշքներ էր գործում, եւ ինչպես էր վարդապետում, որը նման չէր ժամանակի վարդապետների, ռաբբիների ուսումնմանը։ Հետեւում են, եւ երբ աստիճանաբար մոտենում են խաչի իրադարձությանը, միանգամից վարքագծի փոփոխություն է տեղի ունենում։ Եվ փախուստ, լքում, ուրացում, մատնում։ Հիմա տեսնենք առաքյալներին հարությունից հետո։ Այսինքն խաչի իրադարձությունից հետո։ Վախի, անորոշության, փախուստի, ձախողման մեջ, երբ տեսնում են հարուցյալ Քրիստոսին եւ շոշափում են իրենց փորձառությամբ այդ իրականությունը, ի՞նչ է տեղի ունենում իրենց հետ։ Արմատական փոփոխություն։ Եվ քրիստոնեական քարոզչության հաջողության երաշխիքը լինում է քաջությունն ու համարձակությունը վկայելու Քրիստոսի հարությունը։ Եթե Քրիստոսի հարությունը շոշափելի, իրական, փորձառության տակ ընկնող երեւույթ չէր առաքյալների համար, ապա հնարավոր չէր այս արմատական փոփոխությունը։ Սա նմուշօրինակ է մեր կյանքի, հատկապես հետմկրտության մեր, ուրեմն, ընթացքի։ Երբ հարության հավատքը մեր մեջ զորեղ է, հաղթահարված են վախերը, անորոշությունը, տագնապը, թերահավատությունը, եւ հատկապես կռապաշտությունը, ասել է թե ապավինումը Աստծուց դուրս ուրիշ, ուրեմն, իրականությունների։
[10:30]Այս ամենի խտացումը շատ գեղեցիկ կերպով ներկայացնում է նաեւ Պողոս առաքյալը Կորնթացին ուղղված իր առաջին նամակի վերջավորությանը, երբ խոսում է արդեն հարության մասին։ Նախ մեզ փոխանցում է այն հավատը, որը նախ ես ընդունեցի,
[11:01]այն, որ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, ինչպես ասում էին Սուրբ Գրքերը, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ դարձյալ Սուրբ Գրքերի համաձայն ու երեւաց Պետրոսին։ Այստեղ մի պահ կանգ առնենք։ Նախ փորձենք հասկանալ այս հավատի փոխանցման գործընթացը, ինչպես է տեղի ունեցել։ Տեսեք, Պողոս առաքյալը իր նամակների մեջ շատ է անդրադառնում իր դարձի անձնական պատմության ու փորձառությանը Դամասկոսի ճանապարհին։ Որովհետեւ կասկած կար, ինչու՞, որովհետեւ Պողոս առաքյալը ի սկզբանե հալածում էր քրիստոնեական եկեղեցին։ Եվ միայն Դամասկոսում այդ Քրիստոսի հայտնության, այդ տեսիլքի շնորհիվ է, որ իր կյանքը արմատապես փոխվում է, եւ հալածողից դառնում է հալածվող։ Քրիստոսի եկեղեցին եւ Քրիստոսի հարության իրականությունը քարոզելու արգելքից դառնում է այդ նույն քարոզչության առաջամարտիկը։ Պողոս առաքյալը այստեղ չի հիշատակում իր անձնական փորձառությունը, այլ ասում է այն ճշմարտությունը, որը իրեն փոխանցվել է հարության ականատեսների կողմից։ Ուրեմն, տեսեք, մենք հանդիպում ենք շղթայի՝ ավանդության ստացում եւ փոխանցում։ Այս հավատքի կյանքը մեզ է նաեւ փոխանցվել։ Մենք որպես հարութենական իրականության հետեւորդներ, զավակներ, մենք էլ կոչված ենք Պողոս առաքյալի պես ստանալու հարության ճշմարտությունը եւ մեր կողմից փոխանցելու, այսինքն Սուրբ Զատիկ տոնելը, հարության տոնը նշանավորելը, հավատքի կյանք ապրելը առաջին հերթին նշանակում է վկայել այդ մասին։ Վկայել նախ եւ առաջ կյանքով, իսկ մեր կյանքը կարող է վկայություն տալ միայն մի դեպքում՝ եթե մենք վերափոխվում ենք։ Վախեցած մարդը չի կարող հարություն վկայել։ Թերահավատ մարդը չի կարող Քրիստոսի հարության մասին վկայություն տալ։ Մեղքերի մեջ հարատեւող մարդը չի կարող հարության վկայության երաշխիք լինել։ Եվ հետո Պողոս առաքյալը բերում է այդ առաջին եկեղեցում տարածված խոստովանության բանաձեւը, շեշտադրելով երկու իրականություն։ Թաղվեց ըստ Սուրբ Գրքերի, այսինքն մենք ունենք իրականում վկայության երկու աղբյուր։ Քրիստոսի հարության մասին վկայում է Սուրբ Գիրքը, մյուս կողմից վկայում ենք մենք, Քրիստոսին հավատացողներս։
[14:20]Եվ սրանք առանձին-առանձին չեն։ Հետեւապես, հոգեւորականները, Քրիստոսի եկեղեցու սպասավորները, կոչված են Սուրբ Գրքի թարգմանության, մեկնության, մյուս կողմից իրենց կյանքի միջոցով վկայելու Քրիստոսի հարությունը, իսկ հավատացյալները կոչված են իրենց կյանքի միջոցով վկայելու Քրիստոնեությունը եւ հարության իրականությունը։ 21 դար է անցել։ Եվ այս շղթան, ավանդության ստացում, փոխանցում, ստացում, փոխանցում հասել է մեզ։ Եվ հասել է մեզ Սուրբ Եկեղեցու միջոցով։ Սուրբ Եկեղեցու, որ մի կողմից Աստծո խոսքի փոխանցողն է, մյուս կողմից արարողությունների միջոցով Սուրբ խորհուրդները փոխանցողն է՝ այդ թվում մկրտություն, Սուրբ հաղորդություն, ապաշխարություն եւ նաեւ մյուս խորհուրդները։ Եվ մեր կյանքը, մեր հավատքի կյանքը այս ճանապարհով է, որ դառնում է հարության վկայություն։



