Thumbnail for 1 Պատերազմի իրական դեմքը (1-4) Karabakh war ընդհանուր ծանոթացում, 44 օրյա պատերազմ by Blink Fake

1 Պատերազմի իրական դեմքը (1-4) Karabakh war ընդհանուր ծանոթացում, 44 օրյա պատերազմ

Blink Fake

27m 35s3,169 words~16 min read
Auto-Generated

[0:01]Բարեւ, ես ցանկանում եմ բացատրել այս տեսագրության վերջին ամիսներին տեղի ունեցածը հայ-ադրբեջանական պատերազմում ավելի խորը նայելով իրադարձություններին։ Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, սկզբում ասվեց, որ հաղթում է Հայաստանը եւ լավ պայքարում։ Ամսի հոկտեմբերի 31-ին դիմեց Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի օգնությանը, որը սկզբում չստացավ։ Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվեց զինադադարի պայմանագիր Ռուսաստանի միջնորդությամբ, որին նախորդեց ռուսական զորքերի ուղղաթիռի խոցումը Հայաստանի տարածքում Նախիջեւանից արձակված հրթիռով։ Կան տարբեր թեզեր, պատճառներ, բացատրության փորձեր այս ամենի։ Սա իմ բացատրությունն է ճշմարտության, որը կփորձեմ բերել բազմակի հիմքերով ու ապացույցներով։ Բացատրելով այս ամենը՝ ուր է գնում եւ որտեղից է գալիս։ Եթե մենք փորձում ենք մենակ այս վերջի չորս ամիսը վերլուծել կամ թեկուզ մեկ-երկու տարի դրանից առաջ ու հասկանանք՝ ի՞նչ տեղի ունեցավ, դա այդ ամենը իմաստ չունի, որովհետեւ սրա պատճառները շատ ավելի խորն են։ Դե մի քանի տարի չէ, ոչ էլ տասնամյակ, այլ ավելի խորը։ Մենք դրվենք հարցերով։ Առաջինը՝ ի՞նչ էր դրդապատճառը պատերազմի, ո՞վ էր կազմակերպիչը, ո՞վ էին հակամարտության կողմերը, ի՞նչ տեղի ունեցավ, ո՞վ էին իրագործողները այնուհետ, ինչի՞ մենք պարտվեցինք, ո՞վ էին դավաճանները, ո՞վ էր պարտության մեղավորը, եւ վերջը ի՞նչ է լինելու, դե վերջը չի, բոլորս էլ հասկանում ենք, ու՞մ այստեղից օգուտ եղավ։ Ամեն մարդ փորձում է ամեն իրադարձության մեջ լոգիկա գտնել եւ փորձել բացատրել իր սեփական տեսակետից իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց նաեւ տես, որ կան տարբեր տեսակետեր, տարբեր բացատրություններ, տարբեր ենթադրություններ, բայց մի ճշմարտություն։ Պատերազմի դրդապատճառը այն է, որ Թուրքիան կորցրել է իր դերը գլոբալ պոլիտիկայում։ Որ առաջ Սովետի դեմ կարող էր օգտագործվել ՆԱՏՕ-ի երկրորդ մարդաքանակ ուժ Սովետի ուղիղ սահմանին, ոչ թե Վարշավյան պակտի երկրների սահմանին։ Հրթիռների տեղադրման կետ եւ այլն։ Սովետի քանդվելուց հետո արդեն կոնկրետ սպառվել է եւ իր տեղը չի գտել ո՛չ Եվրոպայում, ո՛չ իսլամական աշխարհում։ Թուրքիային, իհարկե, շատ են օգնել եւ արեւմտյան երկրները եւ որոշակի ուժեր, որոնք մենք դեռ մենք դեռ կվերադառնանք զարգացման եւ արմատավորման մեջ, բայց մինչեւ որոշակի սահման։ Մինչեւ վերջ օգնություն չի մատակարարվել։ Օրինակ, եթե վերցնենք, Թուրքիան ունի հզոր բանակ, բայց չունի հակաօդային պաշտպանություն։ Եթե հիշում եք այս վերջի դեպքերը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի եւ այս 400-ների մեջ, դեդ, որ Թուրքիան 4 հատ այս 400 գնեց եւ մի մեծ պատմություններ ընկեր աշխարհով մեկ, ինչի արեց եւ իհարկե, չորս այս 400-ով ինքը չի կարող իր ամբողջ տարածքը պաշտպանել։ Այսինքն, ի՞նչ ի՞նչ է սա նշանակում, Թուրքիային չեն օգնում պաշտպանական դերում։ Այո, նա ունի հարձակողական լավ բանակ, զորքեր եւ այլն, բայց պաշտպանողական չունի ու ոչ մեկ չի ուզում օգնի, պատրիոտ է, չի ստանում եւ ոչ մի օժանդակություն դրանում չի ստանում երկրներից։ Հարց է՝ ինչու՞։ Այս թեմայով մի փոքր էքսկուրս Թուրքիայի պատմությանը, դե ով որ չգիտի, որ մի քիչ թարմացվի։ Ինչպես մենք հիշում ենք, Օսմանյան կայսրությունը պետք է քանդվեր ու բաժանվեր մասերի։ Վերսալի պայմանագիր, Վուդրո Վիլսոնի պլան եւ այլն, առաջին համաշխարհայինից հետո, որը եւ տեղի ունեցավ երիտթուրքերի տակ, բայց այս թե այն պատճառներով, հիմա կոնկրետ չեմ անդրադառնում այդ պատճառին, ստեղծվեց կոնկրետ ուժերի կողմից մի նոր պետություն Աթաթուրքի գլխավորությամբ, որը իսլամից անցավ մոդերն արժեքների եւ հիմք դրեց թուրք ազգայնականությանը։ Դե, այն ժամանակներին դա մոդա էր ամբողջ Եվրոպայով։ Հարցը նրանում է՝ ինչու էր մոդա։ Ինչի՞ դա տեղի ունեցավ, դրա պատճառը Խորհրդային Միության ստեղծումն էր, որը մի քիչ շեղվել էր բուն պլանից, քանի որ Լենինը ստորագրեց Բրեստի հաշտության պայմանագիրը եւ վտանգ առաջացավ, որ կարող է Խորհրդային Միությունը դառնալ ոչ թե բուն կոմունիստական մարքսիստական, այլ սոցիալիստական երկիր։ Դրան մենք դեռ կվերադառնանք։ Հիմա մեր ժամանակները, Եվրոպայից մերժվելով, իսլամական աշխարհից մերժվելով, արաբների կողմից չընդունվելու պատճառով, դե պատերազմներ էր Սիրիայի հետ, Լիբիայում, Իսիսին էր օժանդակում եւ այլն, Իսրայելին էր օժանդակում։ Թուրքիան անհրաժեշտ էր զարգացման նոր ճանապարհ։ Այդ զարգացմանը խանգարում էին Թուրքիայում երկու ուժեր։

[5:01]Մեկը հենց Էրդողանի կուսակցությունը ԱԿՊ-ում, որը կապեր ուներ դրսի հետ որոշակի կոնկրետ ուժերի, մյուս խումբը, որը նաեւ շատ ուժեղ էր ամբողջ Թուրքիայի տարածքում, նրա անդամները բոլոր կուսակցություններում էին, հատկապես Գորշ գայլերի գլխավորությամբ։ Ազգայնականները ամենահզոր ուժն էր՝ սկսած Աթաթուրքի ժամանակներից, եւ պառլամենտում 40-ից 60% էր միշտ կազմում տարբեր կուսակցությունների անդամների տեսքով։ Եվ ամենակարեւորը՝ ուներ մոտ 30-ից 35 հազար սեփական բանակ Թուրքիայի ներսում՝ անկախ երկրի զորքերից, չնայած երկրի բանակն էլ էր նույնպես պատկանում ազգայնականներին, գեներալները գերակշռող մասը այդ գաղափարախոսությունից էր։

[6:27]Դա առաջացրեց միանգամից ազգայնականների մեծամասամբ՝ դրանք Գորշ գայլերի անդամներին եւ մնացած ազգայնական տրամադրված մարդկանց դժգոհությունը եւ սկսեց իրենց կողմից ատելություն երկրի ղեկավարի՝ Էրդողանի դեմ։ Շատ չմանրամասնեմ, ինձ հարկավոր է, որ այստեղ հասկանաք՝ ինչ է տեղի ունեցել Թուրքիայում վերջի տասնամյակի սկզբում։ Այս ամենից ելնելով, ազգայնականների ղեկավարության մնացորդները՝ օժանդակվելով իր արտաքին ուժերի կողմից, որոշեցին հեղափոխություն իրականացնել Թուրքիայում, որը տեղի ունեցավ 15-ից 16-ը հուլիսի 2016 թվականին։ Շատ չխորանալով այս հեղափոխության մեջ, մեզ կարող է հասկանալ իմաստը եւ կատարվածը եւ ինչ կոնկրետ արվեց այդտեղ։ Ասում են՝ Էրդողանն էր կազմակերպել եւ այլն, բայց ոչ, դա իսկական հեղափոխության փորձ էր։ Ես երկու բառով ամփոփեմ։ Պետք չի մանրամասն իմանալ, բայց արվել է սա։ Երկրի ղեկավարությունը վերցվել է ամբողջությամբ ազգայնականների ձեռքից եւ արտաքին ուժերի ձեռքից Ֆեթուլլահ Գյուլենը նշվում է այնտեղ։ Նա Էրդողանի մենթորն է։ Իրենք արտաքին ուժերը օգնեցին Էրդողանին դառնալ Շտամբուլի քաղաքապետ, երկրի երկրորդ մարդը, այսպես ասած։ Հետո օգնեցին դառնալ երկրի ղեկավար, իսկ ինքը ի՞նչ արեց։ Ազգայնականներին ու արտաքին ուժերի կողմից վերցրեց երկրի ղեկավարությունը իր ձեռքը ամբողջությամբ։ Դե ինչքանով դա հնարավոր է, բայց նայեք՝ ինչ խելացի բան արեց։ Մուսուլմանները Թուրքիայի արդեն Էրդողանի կողքին էին, հիմա այս պուչից հետո, չնայած ազգայնականները լրիվ իրենց ուժը ու պառլամենտում տեղը այսօրվա դրությամբ հազիվ 2-ից 10% են կազմում, կորցրեցին ու անցան Էրդողանի տիրապետության տակ, ոնց որ Գորշ գայլերի անդամները։

[8:16]Բայց ինչու՞ իրենք սկսեցին սիրել, ընդունել Էրդողանին։ Դա է հարցը, որովհետեւ նա ասաց՝ ժողովուրդ, մենք պետք է իրագործենք պանթուրքիզմի գաղափարը՝ Թուրան։ Բոլոր թուրքական ազգերի միասնություն եւ այլն, որի մասին ազգայնական թուրքերը ծնված օրից միայն երազում էին։ Այսինքն, նորից ամփոփելով այս ամենը, ինչ ասեցինք, հասկանալու համար ինքը ամբողջ ուժը առավել է ձեռքը, ասեց՝ մենք իսլամական երկիր ենք եւ մեր երկրի նպատակը ստեղծել Թուրան՝ Թուրքիայից մինչեւ Չինաստան, Ույղուրների մոտ։ Իր կողմը թեքելով եւ մուսուլմաններին, եւ ազգայնականներին, եւ ամբողջ թուրքերին։ Ահա, բայց սա ի՞նչ կապ ունի Հայաստանի պատերազմի հետ, թե կասեք ուղիղ կապ ունի, որովհետեւ Հայաստանը խանգարում էր։ Համ այո, համ ոչ։ Թուրքերը ռիսկ չէին անի գնալ Ռուսաստանի Հայաստանի դեմ պատերազմի դեռեւս, որովհետեւ իրենք այդքան ուժ չունեին ու հիմա էլ չունեն։ Բայց ամեն ինչ արվում է Թուրքիան նոր տեխնոլոգիաներ, էկոնոմիկա, զինատեսակներ զարգացնելու ու կատարելագործելու մեջ ու իրոք արդյունավետ է արվում։ Ակնկալելով մոտ ապագայում Թուրքիայի վերածումը մի հզոր տիեզերական, որի հետ պետք է արդեն կոնկրետ հաշվի նստեն ամբողջ աշխարհում, էներգետիկ ռեսուրսները Ադրբեջանից գալիս են, թաթը դնում է սեւ ծովի եւ միջերկրական ծովի գազին, Սիրիային, Լիբիային, Կիպրոսին եւ այլն։ Հիմա նորից գալիս ենք բուն դրդապատճառին՝ ի՞նչն էր դրդապատճառը պատերազմի։ Այսպիսով ասեմ, դրդապատճառը Թուրքիային կանգնեցնել եւ կործանելն է, քանի որ նա արդեն սպառել է իր դերը գլոբալ պոլիտիկան, դուրս է եկել կոնկրետ ուժերի տիրապետության տակից եւ տանում է իր երկիրը իր պատկերացմամբ պայծառ ապագայի, ինչին համաձայն են թուրքերի գերակշիռ մասը, բայց համաձայն չեն որոշ ուժեր։

[10:04]Հիմա բա ի՞նչ անեն կոնկրետ այս ուժերը, ում դա ձեռքը չի տալիս։ Մնում է մի հնարավորություն միայն՝ կանգնեցնել Թուրքիային բռնի ուժով։ Մնացած մեթոդներն արդեն չեն աշխատում։ Եվ ստեղից գալիս է երկրորդ հարցի պատասխանը՝ ո՞վ էր կազմակերպիչը պատերազմի, պլանավորողը։ Այդ կոնկրետ ուժերը, ում գլխից թռավ Թուրքիան ու ով չի ցանկանում Թուրքիային տեսնել այնպիսին, որը մոտակա տասնամյակում կամ ներուն փաստի առաջ կկանգնի։ Ես հիմա կոնկրետ չեմ կարող մի բառով ասել այ այդ ո՞վ է այդ ուժը, դրան էլ կհասնենք ու կբացահայտենք, եթե հիմա սկսեմ թեմայից, կշեղվենք ու կխառնենք լրիվ իրար։ Անվանենք իրենց Էրդողանի առաջվա տերերը։

[10:47]Եվ երրորդ հարցը հիմա՝ ո՞վ էին հակամարտության կողմերը։ Մենք գիտենք, կբացահայտենք հակամարտության կողմերին՝ Հայաստան, չճանաչված Արցախի Հանրապետություն, Ադրբեջան, Թուրքիա եւ թուրք վարձկանները Սիրիայից։ Ազգայնական թուրքերը, որոնք գաղափարով Թուրանի համար են, բայց դե փող էլ են վերցնում, դրա համար երբեք չի խանգարում։ Փորձում են դրանց ցույց տալ որպես տեռորիստներ եւ այլն, բայց դե իրականությունը մի քիչ ուրիշ է, քան հեռուստատեսությունով ցույց են տալիս։ Դե հասկանալի է՝ ամեն ինչ չի ասվում։ Կային այս պատերազմում նաեւ կողմնակի ուժեր, որոնք ուղիղ կերպով ազդում էին եւ ազդել են պատերազմի վրա էլ, կողմերի վրա էլ, արդյունքի վրա էլ։ Դա Իսրայելն էր, որը զենք էր վաճառում եւ հետախուզական տվյալներ տալիս Ադրբեջանին։ Ինչի՞ էր նա դա անում։ Իրենց գործն է, բոլորս էլ ինչ-որ չափով հասկանում ենք, բայց հիմնական պատճառներից են Բաքվի նավթը՝ 77%-ը British Petroleum-ին է պատկանում՝ անգլիական կազմակերպության։ Իսկ Իսրայելը ստանում է նավթի մոտ 40%-ը Բաքվի։ Աշխարհի ամենամաքուր նավթն է Ադրբեջանի նավթը՝ հեշտ վերամշակվող։ Ստեղ կա նաեւ Պարսկաստանի պահը, որ Իսրայելը իրեն թշնամի է համարում եւ զուտ բութ փողի առումով։ Բա զենք ես արտադրում, արաբները չեն առնում, ու՞մ վրա ծախես։ Մեկ էլ Պակիստանը, դե, որի դերը կարելի է մինիմալ համարել։ Մյուս կողմից Իրանը բացահայտ ճանապարհ տալով զենք բերել եւ այլն եւ օժանդակելով ԱԹՍ խփելով ադրբեջանական եւ ինֆորմացիոն պայքարով։ Եվ Ֆրանսիան, քիչ բացահայտ, հիմնականում ինֆորմատիվ եւ Եվրոմիության մեջ հայերին օժանդակող դեր էր խաղում։ Ասենք, օրինակ, Եվրոպական երկրներում տասնամյակներով ոչ մի բան չէր ասվում Հայաստանի մասին կամ շատ զգույշ ու թեթեւակի, իսկ այս վերջի կռվի ժամանակ ամբողջ ցեղասպանությունից Օսմանյան կայսրությունից սկսած, Համիդից, Ղարաբաղի կռվով եւ այլն, լավ ժամերով հեռուստացույցով, նորություններով ցուցադրվում էր, բացատրվում էր դեմ երկրում մի քիչ քիչ, մյուսում ավելի շատ, բայց համատարած։ Ամբողջ Եվրոպան եւ մեկ տարածվում էր հայերի մասին ինֆորմացիա, որ հայերը լավն են, իսկ թուրքերը, Ադրբեջանը վատն, այսպես կոպիտ ասած։ Այսինքն, բացահայտ հայամետ ինֆորմացիոն պայքար էր տարվում Եվրոմիության եւ աշխարհի հանդեպ՝ Ֆրանսիայի կողմից, կարծիք կազմելու համար մարդկանց։

[13:04]Նաեւ սկսեցին տեռորիստական ակտեր թուրքերի հետ կապված տարբեր երկրներում։ Կզարմանաք, բայց կազմակերպված հենց որոշ ներքին պետական ուժերի կողմից, ոչ թե իրական ակտեր։ Գորշ գայլերի կուսակցությունը արգելել, լավ չխորանամ, ուզում եմ ասեմ՝ Ֆրանսիան Եվրոմիությունը մի առելի աշխատանք տարավ Թուրքիայի դեմ։ Եվ իհարկե Ռուսաստանը, որ ամենակարեւոր դերակատարն էր այս ամենում, բայց դրանց շուտով։ Հիմա չորրորդ հարցը՝ ի՞նչ տեղի ունեցավ կոպիտ սխեմայով, նորից դա սկզբում ասեցի՝ սեպտեմբերի 27-ին պատերազմի սկիզբը, հոկտեմբերի 31-ին դիմումը Հայաստանի Ռուսաստանի օգնությանը, որը չեղավ։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց զինադադարի պայմանագիր ուղղաթիռը Նախիջեւանից Հայաստանի տարածքում խփելուց հետո։ Զարմանալին այն է այստեղ, որ խփելու ժամանակ մեկն էլ կանգնած Նախիջեւանի տարածքից նկարում էր ու գիտեր՝ որտեղից են կոնկրետ խփելու, ու լավ, այնպես սիրուն ստացվեց այդ տեսարանը։ Լրիվ պատահական, իհարկե։ Դրանից հետո եկավ ռուսական զորքը Ղարաբաղ եւ Հայաստան լցվեց շատ ավելի մեծ քանակով, քան միայն խաղաղապահ տեղավորելու համար անհրաժեշտ էր, ու միանգամից ստորագրելուց հետո փորձվեց Նիկոլ Փաշինյանին որպես դավաճան բացահայտ կերպով ինչ-որ մի խմբի կողմից իշխանազուրկ անել, որը շարունակական պրոցես կրեց։ Չնայած բացահայտ երեւում էր, որ ապարտություն է արվում։

[14:27]Ովքե՞ր էին իրագործողները այս պլանի։ Պլանը հասկացանք՝ ովքեր էին՝ Էրդողանի առաջվա տերերինը։ Իսկ իրագործողը գլխավորը Ռուսաստանի ղեկավարն էր՝ պայմանավորված Պարսկաստանի ու Ֆրանսիայի հետ։ Դե, հայերին էլ էին մի երկու բան ասել։ Առանց դրա չէր ստացվի։ Դե կասեք պարզ է՝ նոր բան չես ասում, բայց իմաստը այն է, որ պետք է հասկանալ իր դրդապատճառը Ռուսաստանի, ո՞րն էր։ Ու նա ի՞նչ կապ ունի այդ ուժերի, Էրդողանի առաջվա տերերի հետ։ Եթե մտածում եք, որ Ռուսաստանը սա ինքնագլուխ է արել, չարաչար սխալվում եք, որովհետեւ սա գլոբալ քաղաքականություն է, այլ ոչ թե ռեգիոնալ կամ կոպիտ ասած՝ քուչի կռիվ։ Այս կետին պետք է ավելի կոնկրետ մոտենալ ու հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել ու ո՞նց է սա կազմակերպվել։ Դրանում նորից պետք է ժամանակով հետ գնալ ու փորձել հասկանալ՝ ինչ էր տեղի ունեցել։ Փորձեմ ամենակարեւոր կետերը նշել ու բերել մեր ուղեղին, որովհետեւ մանրամասնելու չափազանց շատ բաներ կան, բայց այս պահին չարժի իմ նպատակի բուն թեմայից շեղվելը։ Սա ասում եմ այն մարդկանց համար, ով այդպես շատ հետաքրքրված չէր քաղաքականությունով եւ չէին հետեւում կոնկրետ իրադարձություններին։ Ի՞նչ տեղի ունեցավ Սովետը քանդվելուց հետո։ Տարբեր տեղերում Խորհրդային Միության սկսեցին կոնֆլիկտներ, նույնը տեղի ունեցավ նաեւ Ղարաբաղում։ Կարճ ասած, Ղարաբաղը ուզեցավ միանալ Հայաստանին Գորբաչովի նոր հանած օրենքից հետո։ Դա դուր չեկավ կոնկրետ ուժերին Սովետի ներսում ու Ադրբեջանին։ Կազմակերպվեցին հետապնդումներ ու զտումներ, ջարդեր, օրինակ՝ Սումգայիթում։ Ո՞վ էր կազմակերպ այդ կազմակերպել էդ ջարդը Սումգայիթում, օրինակ, ադրբեջանցիները ինքնուրույն որոշեցին անել, թե տեղային կառավարման մարմինները որոշեցին այդ ջարդը անել, թե հարեւանը որոշեց դուրս գա հարեւանին սպանի։ Սովետը ինքնուրույն քանդվեց, թե՞ քանդեցին։ Կառավարվող մեթոդով, դե ինչ որ է։ Հետո Ադրբեջանը ռուսական ՕՄՕՆ-ի օժանդակությամբ փորձում էր Ղարաբաղը հայաթափել։ Անունը ասում էին՝ սեպարատիստներ են, տեռորիստներ են եւ այլն։ Ու Ադրբեջանը վերջի երկիրն էր, որ Սովետից դուրս եկավ ու ստացավ բավական օժանդակություն այդ ընթացքում Ղարաբաղի հայաթափման հարցում։ Բայց Սովետից դուրս գալուց հետո Ադրբեջանը ընկավ ուրիշ ազդեցության տակ։ Այնտեղ գերիշխում էին իսլամիստական բարքերը, օրինակ՝ կանանց ստիպում էին չադրայով ման գալ։ Բայց թուրքամետ ազդեցություն էր տեղի ունենում։ Դուրս էին գալիս, մտնում ԱՊՀ-ի կազմի մեջ, տառերը ռուսականից փոխում էին լատիներենի։ Մի խոսքով, ստեղծվում էր քաոս եւ տարվում էր Ադրբեջանը կողմնակի կառավարումով այն ուղղությամբ, որին նա կհասնի, հեսա նայենք՝ ու՞ր հասավ։ Մի քանի փաստեր։ Օգոստոս 1991 թվականին դառավ նախագահ Մութալիբովը։ Հետո 92 թվականին գլխին սարքեցին Խոջալու դեպքերը, հանեցին եւ 92 թիվին եկավ ղեկավար Էլչիբեյը, որի գլխին նորից սարքվելուց հետո հեղափոխություն, ապստամբություն հունիսին, 93 թվականի Սուրետ Հուսեյնովը, որը Գանձակից դուրս բերված ռուսական զորքի զենքով իբր ապստամբեց Էլչիբեյի դեմ ու երկրի ղեկավար բերեցին դրեցին հին սովետական անգենտ, իրական տիրակալ Հեյդար Ալիեւին։ Նա ինչի՞ եկավ։ Նոր երկրի նավթը վաճառի այն ուժերին, ով աչք էր դրել դրա վրա դեռեւս դե առաջին համաշխարհային պատերազմից, կարելի է ասել։ Ի՞նչ է տեղի ունենում իր գալուց հետո։ Նրա գալուց հետո սկսվեց Հայաստանի դեմ, դե մի թեթեւ դրանից առաջ էլ էր, բայց աննախադեպ ճնշում ՄԱԿ-ի կողմից մի քանի ռեզոլյուցիաներով։ Հետո պատահական նույն ժամանակ հայ նվիրյալ մարդիկ են սպանվում, հատկապես Մոնթե Մելքոնյանը՝ հունիս 1993 թվականին եւ մնացածը։ Հետո հանդիպում է լինում սեպտեմբերին 93-ին Արկադի Ղուկասյանի եւ Ջալիլովի հետ, ու ակնկնում մինչեւ հոկտեմբերի 5-ը զինադադար, հնարավորություն տալով Ադրբեջանին նախագահական ընտրություններ անցկացնել առանց մարտական գործողությունների։ Այսինքն, ի՞նչ, օգնում են Ալիեւին ավելի ամուր վերցնել իշխանությունը իր ձեռքը։ Ո՞վ է օգնում։ Հա, հետո գաղտնի հանդիպում է տեղի ունենում Քոչարյանի եւ Ալիեւի մեջ Մոսկվայում ու զինադադարը կնքում է մինչեւ նոյեմբերի 5-ը։ Դե, հետո խախտվում է այդ զինադադարը Ադրբեջանիների կողմից, հայերն էլ են ինչ-որ գործողություններ անում։ Չխորանամ, հոկտեմբեր-նոյեմբերից հետո, կոնկրետ 94 թվականին այդպես առաջխաղացում էլ չի լինում, նույնիսկ հայերը որոշ զգալի կորուստներ են կրում եւ ընթացքում նոր զինադադար է կնքվում ու 94 թիվին Ղարաբաղի ղեկավար գալիս է Ռոբերտ Քոչարյանը։

[19:04]Հիմա ի՞նչ տեղի ունեցավ Ալիեւի գալուց հետո։ Ալիեւը գալիս է, հարցերը կարճ ժամանակում կարգավորում, նավթը ծախում British Petroleum-ին, ռուսների հետ հոյակապ հարաբերություններ ստեղծում, բա մենք ձեր կողմից ենք, պատերազմը վերջանում է։ Բայց պետք է ստեղ հասկանալ՝ ռուսները այս ժամանակ ազդեցություն, կարելի է ասել, ընդհանրապես չունեին Կովկասում։ Ուրեմն, ու՞մ էր անհրաժեշտ Ալիեւի գալը ու կռվի ավարտը։ British Petroleum, Մեծ Բրիտանիա։ Ուզում եմ հասկանաք, որ մեր կողմից էլ է աջակցություն տեղի ունենում այդ ժամանակ Ալիեւին, եւ դրանից հետո պետք է տեսնենք՝ ի՞նչ է տեղի ունենում բանակցային սեղանին շուրջ։ Դե, ես ներկա չէի այդ սեղանին, բայց բացահայտ երեք բան է տեղի ունենում։ Առաջինը՝ հաղթած կողմը ու բացահայտ ուժեղ կողմը դադարեցնում է մարտական գործողությունները Ալիեւի գալուց միանգամից, եւ որոշ ժամանակ անց կնքում է զինադադար եւ ժամանակի ընթացքում ի՞նչ է անում։ Սկզբից 96 թվականին Ղարաբաղը հանում բանակցության սեղանից։ Կրկնում եմ՝ Հայաստանը հաղթանակած կողմն էր։ Հետո հարցադրվում աննախապայման յոթ շրջանների հանձնումը։ Հետո վերջում հարցադրվում յոթ շրջանների հանձնումը պատերազմից խուսափելու դիմաց։ Նորից եմ ուզում, որ հասկանանք՝ Հայաստանը հաղթանակած կողմն էր։ Դա պատահակա՞ն է, թե՞ դիտավորյալ է արվել։ Ո՞վ է արել։ Մենք տեսնում ենք, որ մի մարդ չի արել դա։ Ի՞նչ ճնշման տակ է արվել։ Ու ինչի՞ մեր կառավարությունը դրա դիմաց ոչ մի բան չի կարողացել անել։ Հասկանում եմ, որ Փաշինյանին հուզում էին այս հարցերը ամենաշատը, բայց դա դրանք պետք է մեզ նույնպես հուզեն, որ մենք հասկանանք՝ ո՞նց դա տեղի ունեցավ։ Դրան էլ շատ կարճ անդրադառնամ, որովհետեւ երեւի ինձնից էլ լավ գիտեք՝ ինչ է եղել։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասեց՝ ցանկանում եմ սկզբնական որոշ շրջաններ գրաված հանձնել, որ էկոնոմիկական կապեր ստեղծի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ու փորձի դրանով Հայաստանի էկոնոմիկան զարգացնել։ Նորից եմ ասում, նա չէր հանձնում ամբողջ Ղարաբաղը, այլ խոսում էր բուֆերային գոտու որոշ մասի հանձնման էկոնոմիկական զարգացման դիմաց։ Չկարծեք, ես Տեր-Պետրոսյանի կողմից եմ։ Ոչ, ես ասում եմ միայն ինչ էր կատարվում։ Թե դա լավ էր, վատ էր, չենք կարող ասել, որովհետեւ տեղի չունեցավ դա, բայց լոգիկայով կարելի է մտածել ու հասկանալ՝ բլոկադայից դուրս գալ եւ զարգանալ։ Մեկը Ադրբեջանը այդքան հնարավորություն չուներ փոխել մոտակա ժամանակում, իսկ էկոնոմիկական զարգացումը Հայաստանին այդպես վատ չէր լինի բլոկադայից դուրս գալու պայմաններում։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ միանգամից՝ հանկարծակի մի հեղափոխություն ու կատաղի պայքար Լեւոնի դիմաց, ինֆորմացիոն ստի ու աղավաղված նորությունների ալիք։ Թե իբր Լեւոնը հողերը ծախում է, որ Նոբելյան մրցանակ ստանա խաղաղության, թե իբր Ալիեւից 300 միլիոն դոլար փող է ստացել եւ այլն, եւ այլն։ Թե արդյոք դա հասկանալով էին անում, թե չէ, ես մտածում եմ՝ մի քանիսը հասկանում էին, մնացածը Սովետից երկրաշարժից կռվից նոր պրծած մարդիկ, որ հազիվ ոտքի էին կանգնել ու իրականությունից ցավոք չափազանց հեռու էին միանգամից։ Ո՞նց, վերցրել ենք, հանձնենք, այդպես չի լինի։ Ի՞նչ արեցին հեղափոխություն Լեւոնին հանել։ Դե պարզ էր՝ երկրորդ կարծիք չկա երկրում, որովհետեւ հեռուստացույցով, նորություններով, թերթերով ինչ տարածվում էր, ընկալվում էր որպես իրականություն։ Ո՞վ էր դա տարածում։ Ես վերջի դեպքերում նոյեմբերի 9-ից, ի՞նչ է կատարվում երկրում՝ ինֆորմացիոն տեռոր։ Մի խոսքով, Լեւոնը հեռացավ, եկավ երկրորդ ուժը, փորձեցին երկրի ղեկավար դառնալ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, բերեցին ժամանակավոր կառավարություն ու պահի տակ նորից հին սխեմայով, որոշ մարդիկ մահացան, որոշները վախեցան եւ երկրի ղեկավար եկան երրորդ ուժեր, որոնք տարան երկիրը ցավոք ստրկացման եւ արժեքների աղավաղման ու ոչնչացման ճանապարհով։ Թե այդ ճանապարհը գիտակցաբար էր ընտրվել եւ արվել, թե ոչ, արդեն դուք որոշեք։ Ես կասեմ, հիմնականում անգիտակից ճանապարհով էր դա արվում, որովհետեւ ո՞նց կարող է կառավարումից գաղափար չունեցող մարդը պետության կառավարումից։

[23:12]Դե, ու՞մ էին դնեին բացի Դեմիրճյանից, հիմնականում փորձ չուներ, իսկ Դեմիրճյանը Սովետի ժամանակ էր փորձ հավաքել ահագին, այսինքն, ուներ կարող էր ինչ-որ չափով սովորեցնել կառավարման ձեւերը։ Հետո նախագահ դարձավ նոր մարդ՝ Սերժ Սարգսյանը, բռնի ու ջարդի ուժով ու երկիրը մխրճվեց ավելի խոր դեպրեսիայի մեջ մինչեւ 2018 թիվ։ Ես չեմ ուզում ոչ մեկին մեր կառավարությունից քննադատել կամ գովել։ Ես ուզում եմ միայն հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, հատկապես Ղարաբաղի հետ կապված։ Հա, ինչ տեղի ունեցավ նորից ամփոփելով՝ երկրաշարժ, պատերազմ, հեղափոխություն, մի թեթեւ թվացյալ աճ արտասահմանյան վարկերի հաշվին որոշ պայմաններով, որոնք ցավոք թալանվեցին ու վատնվեցին։

[23:59]Այսինքն, հետ վերադարձի մասին այդ վարկերի խոսքը չի կարող լինել, որովհետեւ դրանցով ոչ մի գործ չարվեց, իսկ պայմանները վարկատուների իրագործելով քանդվեց Հայաստանի էկոնոմիկան եւ մարդկային արժեքները փոխարինվեցին ուրիշներով։ Վաճառք պետական ունեցվածքի, ստրատեգիկ ունեցվածքի, անհատ մարդկանց ու արտասահմանյան կազմակերպություններին, այսինքն երկրի էկոնոմիկան ու պետականության կործանում։ Չկարծեք, որ դրանում մենակ նախագահն էր մեղավոր։ Ոչ, հեշտ է մեղքը մեկի վրա գցել, բոլորն էլ այդ գործի մեջ էին։

[24:41]Գողը գործում է մենակ։ Կամ երկուսով են գործում։ Կամ եթե կազմակերպված բանդա է՝ 10-ով, 20-ով, 70-ով։ Ես չեմ կարծում, թե դուք մեր մասին մտածում եք, որպես բանդա։ Մենք ոչխարը կերել ենք 30 մարդով։ 30 մարդով հովով, տավարածով, հնձվորով։ Խղճություն կլինի, որ դուք ինձ գող եք անվանում։ Որ այդ ոչխարները ուրիշի են, հայտնի է եղել միայն չորսիդ։ Դուք վախեցել եք։ Կաշառել եք։ Ձեր մեջ արյունակցական կամ հարեւան բարեկամական կապ կա եւ նա ձեր ընտանիքներին խղճում է։ Դուք բռնվել եք ձեր Ռևազի ոչխարների գողության վրա։ Եթե մենք հիմա ձեզ չդատապարտենք, դուք վաղը ավելի մեծ հանցանք կգործեք, եւ երեւի թե չբռնվեք էլ։ Դրա համար հարկավոր է ձեզ հիմա մեկուսացնել։ Այո։

[25:31]Խնդրում եմ ինձ մեկուսացրեք։ Որովհետեւ բանտում 10 օրը մեկ լողացնում եք։ Օրը երեք անգամ ճաշ եք տալիս, գիրք ու լրագիր եք տալիս։ Քո դատավճիռը դու չես մեզ թելադրելու։ Պատասխանի՛ր, դու քեզ մեղավոր ճանաչու՞մ ես։ Այո, ընկեր դատավոր։ Մեղավոր եմ։ Ոչ։

[25:51]Քաղաքացի դատավոր, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Դատարանը որոշեց քեզ դատապարտել գնդակահարության։

[26:05]Ինչու՞։

[26:10]Որովհետեւ մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով այս երկիրը դարձնի երկիր։ Իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները։ Սերմնացու գողացողը մկան պես, թուխս գողացողը աղվեսի պես։

[27:03]Ի՞նչ, մտածում եք՝ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ մնացածը հայ ազգը չեն սիրում։ Իհարկե սիրում են, թե՛ շատ, թե՛ քիչ։ Ինձ թվում է՝ հայերի մեծամասնության նման։ Պրոբլեմն նրանում է, որ իրենք չեն հասկացել՝ ինչ է կառավարումը, նպատակը կառավարման, ոչ թե ինքնահարստացումն է ամեն կերպով, այլ կառավարելն է ժողովրդի, երկրի, ազգի, էկոնոմիկան, բանակը, արտադրությունը, բնական ռեսուրսների օգտագործումը։

Need another transcript?

Paste any YouTube URL to get a clean transcript in seconds.

Get a Transcript